close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+13°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մի ուղղորդեք, թող տեղեկանք բերի...». հանձնաժողովը մերժեց «Ելք»-ի առաջարկը

Քաղաքական

29 Նոյեմբերի 2017, 13:08
 «Մի ուղղորդեք, թող տեղեկանք բերի...». հանձնաժողովը մերժեց «Ելք»-ի առաջարկը

Ավարտվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Ելք» խմբակցության` ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու առաջարկությունը ԱԺ նիստերի օրակարգ մտցնելու հարցի քննարկումը:

Երբ հիմնական զեկուցող Արմեն Աշոտյանը հայտարարեց հարցը քվեարկության դնելու մասին, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ևս կողմ քվեարկեց, թեև հանձնաժողովի անդամ չէ: Արմեն Աշոտյանն էլ կատակեց. «Ոնց որ լցոնում եք ուզում անել, պարո'ն Մարուքյան»:

Իսկ երբ պետք է «դեմ» քվեարկեին, հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը չէր քվեարկում, և նրա ձեռքը բարձրացրեց Արմեն Աշոտյանը: Ինչին էլ «Ելք»-ականները արձագանքեցին. «Ուղղորդում եք, պարո'ն Աշոտյան»: Աշոտյանն էլ կատակեց, թե չի ուղղորդում, հուշում է: Փաշինյանն ասաց. «Թող տեղեկանք ներկայացնի, որ չի կարող քվեարկել»:

Ի վերջո, հանձնաժողովը ձայների` երկու կողմ, երեք դեմ  հարաբերակցությամբ մերժեց հարցը:

Հարցը, որպես բացասական եզրակացություն ստացած նախագիծ, կընդգրկվի լիագումար նիստի օրակարգում, բայց չի քննարկվի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica