close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2019
USD1485.81
GBP1625.67
EUR1553.43
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջրային համակարգում պետք է իրականացնել կոշտ քաղաքականություն

Տնտեսական

28 Նոյեմբերի 2017, 21:14
 Ջրային համակարգում պետք է իրականացնել կոշտ քաղաքականություն

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ջրային համակարգում բարեփոխումների ընթացքը: 
Զեկուցվել է, որ համակարգում գործող ԾԻԳ-երի և ՋՕԸ-երի օպտիմալացման արդյունքում արդեն իսկ տնտեսվել է գրեթե 800 մլն դրամ: Համապատասխան քայլեր են նախատեսվում պոմպակայանների հետ կապված խնդիրների կարգավորման, ֆինանսական կարգապապահության բարձրացման, մատուցվող ծառայությունների բարելավման և այլ ուղղություններով: Նշվել է, որ ներկայումս քննարկման փուլում է գտնվում ջրային համակարգի բարեփոխումների համալիր նոր փաթեթը, որն առաջիկայում կներկայացվի կառավարության աշխատակազմ: 

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ տարածքում մաքրման կայանների ներկա վիճակին և դրանց բարելավման ուղղությամբ առաջարկություններին, ոռոգման համակարգերը մասնավոր կառավարման փոխանցելու նպատակով կատարվող նախապատրաստական աշխատանքներին: Ներկայացվել են նաև «Վեոլիա Ջուր» ՓԲԸ սպասարկման տարածքից դուրս մնացած 560 բնակավայրերի հետագա կառավարման հանձնելու նպատակով կատարված աշխատանքները: 
Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ ջրային համակարգում բոլոր ծրագրերն անհրաժեշտ է իրականացնել՝ հաշվի առնելով և լիաժեք հասկանալով դրանց ազդեցությունն ու արդյունքը: «Պետք է իրականացնել կոշտ քաղաքականություն՝ ոլորտում իրավիճակը շարունակական բարելավելու համար»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: 
 

ԱԺ նիստն` ուղիղ
18 Հունվարի 2019, 10:01 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica