close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2018
-2°
+2°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2018
USD1483.01
GBP1664.86
EUR1590.82
RUB18.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ` Մալթայի ֆիլհարմոնիկը հանդես կգա Վալետայի Սուրբ Գևորգ հրապարակում

Մշակույթ

28 Նոյեմբերի 2017, 14:19
 Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ` Մալթայի ֆիլհարմոնիկը հանդես կգա Վալետայի Սուրբ Գևորգ հրապարակում

Դեկտեմբերի 15-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգը կկայանա Մալթայի մայրաքաղաք Վալետայի Սուրբ Գևորգ հրապարակում։

Համերգի առաջին մասում կներկայացվեն ռոմանտիզմի դարաշրջանի կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնի երկու ստեղծագործություններ` «Ամառային գիշերվա երազը» սիմֆոնիկ նախերգանքը, որը նա գրել է 17 տարեկանում, և հանրահայտ Ջութակի կոնցերտը։ Նվագախմբի հետ, որպես մենակատար, հանդես կգա մեծահամբավ ջութակահար Էսթեր Յուն, ով, ի դեպ, նվագում է 1704-ին Ստրադիվարիուսի ստեղծած ջութակով, որը երաժշտին տրամադրել է մասնավոր մի կոլեկցիոներ։

Համերգային ծրագրի երկրորդ մասում ընդգրկված են աշխարհի թերևս ամենահայտնի բալետներից մեկի՝ Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ»-ից հատվածներ։

Սերգեյ Սմբատյանը և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը համագործակցության փորձ ունեն։ Սմբատյանը 2017թ. երկրորդ անգամ է ղեկավարում այս կոլեկտիվը, և ջերմ կապ է ստեղծվել երաժիշտների ու դիրիժորի միջև։ 1968թ. հիմնադրված Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որ մյուս տարի նշում է իր հոբելյանը՝ 50-ամյակը, այս երկրի առաջատար երաժշտական կոլեկտիվն է` մալթական կատարողական արվեստի ավանդույթների կրողն ու զարգացնողը։ Այն տարեկան շուրջ 70 համերգ է ունենում՝ ինչպես Մալթայում, այնպես էլ հյուրախաղերով հանդես գալով այլ երկրներում։  

Եղանակն՝ առաջիկա օրերին
16 Հունվարի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica