close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2018
+0°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2018
USD1480.94
GBP1678.03
EUR1602.52
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունում քննարկվել է դատարանների բեռնաթափմանը միտված օրենսդրական փաթեթը

Իրավունք

27 Նոյեմբերի 2017, 19:56
 Կառավարությունում քննարկվել է դատարանների բեռնաթափմանը միտված օրենսդրական փաթեթը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դատարանների բեռնաթափման, դատական գործերի բաշխման, որոշ գործերի պարզեցված վարույթի քննության և նիստերի հետաձգման խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներն ու քայլերը: 

Զեկուցվել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը, ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, մշակել է Դատական օրենսգրքում, Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթ:

Դրանով, մասնավորապես, առաջարկվում է նվազեցնել դատարանների նախագահներին մակագրվող գործերի քանակի սահմանաչափը` դարձնելով մինչև տասը տոկոս, բացառությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի: Նշվել է, որ դրանով կլուծվեն գործերի բաշխման, դատավորների միջև ծանրաբեռնվածության անհամաչափության խնդիրները:

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է դատական նիստերի հետաձգման մասով օրենսգրքում հստակ ձևակերպել, որ նման որոշումները պետք է լինեն բացառապես պատճառաբանված, մինչև երկու միլիոն դրամ գումարի բռնագանձման հայցապահանջներով նախատեսվել է գործերի քննության պարզեցված ընթացակարգ:

Միաժամանակ, որպես արտադատական միջոց առաջարկվել է էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով էլեկտրոնային կապ ստեղծել նոտարների, բանկային և վարկային կազմակերպությունների միջև` նոտարին տրամադրելով էլեկտրոնային կնիք, էլեկտրոնային թվային ստորագրություն: 

Օրենսդրական փաթեթով սահմանվել է, որ Երևան քաղաքում գործելու է մեկ ընդհանուր իրավասության դատարան իր նստավայրերով:

Զեկուցվել է, որ դրանով ավելանալու է փաստացի գործեր քննող դատավորների թվաքանակը, բարձրացվելու է դատարանների կառավարման արդյունավետությունը, իրականացվելու է բյուջետային միջոցների օպտիմալացում։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև Վարչական վերաքննիչ դատարանի դատավորների քանակի ավելացման, ինչպես նաև վարչական գործերի վերադասության կարգով բողոքարկման արդյունավետության բարձրացման հարցերը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել և ողջունել է ներկայացված օրենսդրական փաթեթը և հանձնարարել որոշ տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո այն ներկայացնել կառավարության աշխատակազմ: 
 

Տեղումներ են սպասվում
17 Փետրվարի 2018, 17:50 Տեղումներ են սպասվում
Իրավիճակը՝ շփման գծում
17 Փետրվարի 2018, 14:01 Իրավիճակը՝ շփման գծում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica