close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2020
-5°
+1°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2020
USD1479.33
GBP1625.24
EUR1531.82
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ում գրքերը կտպագրվեն պետպատվերով. Գրքի երևանյան փառատոնն ավարտվեց

Մշակույթ

27 Նոյեմբերի 2017, 11:17
 Ում գրքերը կտպագրվեն պետպատվերով. Գրքի երևանյան փառատոնն ավարտվեց

Երեք օր շարունակ շնորհանդեսներ, վարպետության դասեր, գրքերի ցուցահանդես-վաճառք, ընթերցանություն, հեղինակների հետ հանդիպումներ... Գրքի երևանյան փառատոնն ավարտվեց:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ հաջորդ տարի արդեն գրքի ոչ թե երևանյան, այլ հանրապետական փառատոն ենք ունենալու՝  ապագայում միջազգայինի վերաճելու ակնկալիքով: «Փառատոնը գրքի և հրատարակչության եռօրյա հրաշալի երևանյան «հրավառություն» էր, որը մեզ պարգևեց ավելի շատ լույս, ավելի շատ ջերմություն և կարողացավ կողք կողքի բերել հրատարակչին ու գրողին, ընթերցողին ու գիրքը: Վստահ եմ, որ տարեցտարի հրատարակիչներն ու գրքերն այնքան ավելի շատ են լինելու, որ այս մեծ սրահում նեղվածքը շատ ավելի է լինելու»,- ասաց նախարարը։

Փառատոնի ավարտին ժամանակակից հայ գրողներին տրվեցին մրցանակներ։ Մրցութային 4 անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին՝

Արձակ. Համբարձում Համբարձումյան (1-ին մրցանակ) և Հովհաննես Երանյան (2-րդ մրցանակ)։

Չափածո. Ներսես Աթաբեկյան (1-ին մրցանակ) և Հուսիկ Արա (2-րդ մրցանակ)։

Դրամատուրգիա. Գուրգեն Խանջյան (1-ին մրցանակ) և Անուշ Ասլիբեկյան (2-րդ մրցանակ)։

Մանկապատանեկան գրականություն. Սիլվա Հովհաննիսյան (1-ին մրցանակ) և Էլֆիք Զոհրաբյան (2-րդ մրցանակ)։

Առաջին հորիզոնականում հաղթողներին տվեցին 500 000 դրամ, 2-րդ տեղը զբաղեցնողներին՝ 300 000-ական դրամ։ Գումարը կփոխանցվի հեղինակի ընտրած հրատարակչին, իսկ վերջինս կպարտավորվի մեկ տարում հրատարակել գրողի ժողովածուն կամ վեպը։

Հաղթողներին ձայների 60 և 40 հարաբերակցությամբ որոշել են մասնագիտական և հանրային հանձնախմբերը։ Մասնագիտական հանձնախմբի նախագահը ԵՊՀ պրոֆեսոր, գրականագետ Վազգեն Գաբրիելյանն է, անդամները՝ գրաքննադատ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանը, ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը, գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Հասմիկ Հակոբյանը և Քրիստինե Հովհաննիսյանը։

Մրցութային 133 հայտերի մեջ իր մրցանակակիրներին էր ընտրել նաև «1 դրամ» կայքը, որն իր սահմանած 100 հազարական դրամի պարգևները հանձնեց Արամ Թարվերդյանին (չափածո) և Արփի Ոսկանյանին (արձակ)։

Կազմեցէ՛ք Կառավարութիւնը
21 Հունվարի 2020, 23:37 Կազմեցէ՛ք Կառավարութիւնը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica