close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2018
+24°
+27°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2018
USD1481.17
GBP1631.92
EUR1559.84
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կայացավ Հովիկ Աֆյանի առաջին՝ «Միս ուտողները» գրքի շնորհանդեսը. լուսանկարներ

Մշակույթ

25 Նոյեմբերի 2017, 15:30
 Կայացավ Հովիկ Աֆյանի առաջին՝ «Միս ուտողները» գրքի շնորհանդեսը. լուսանկարներ

«Yerevan book fest»-ի շրջանակներում երեկ կայացավ լրագրող Հովիկ Աֆյանի «Միս ուտողները» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Սա հեղինակի առաջին գիրքն է. լրագրողն առաջին անգամ է հանրությանը ներկայանում գեղարվեստական գրքով:

Հովիկ Աֆյանը, բացատրելով գրքի անվանումը, նշեց, որ «Միս ուտողները» մսակերները չեն:

«Բավականին դժվար է բացատրել, թե ովքեր են նրանք, որովհետև նրանք շատ են ու ամենուր են: Միս ուտողները մարդիկ են, ովքեր երջանկության իրենց տեղն ունեն, որտեղ երջանիկ լինել օրինակ, գիրք կարդացողները չեն լինի: Նրանք հետաքրքիր են, որովհետև մեծամասնություն են, իսկ մեծամասնությունը միշտ հետաքրքիր է, մանավանդ երբ մեծամասնությունը խոչընդոտում է երջանկության տարածմանը»,-ասաց հեղինակը:

Գրքում տեղ գտած որոշ գործերում հեղինակն ակնարկում է, որ միս ուտողները բացի նրանից, որ միս են շատ ուտում, ուտում են նաև ժողովրդի միսը:

«Այս մասին պետք է շատ ասել ու հնարավորինս բարձր ասել, որովհետև որքան շատ ես խոսում խնդրի մասին, այնքան ավելի մեծ է նրա՝ հնարավորությունը գտնելու հակազդեցությունը»,-նկատեց նա և հավելեց. «Ես սիրում եմ մարդուն անկախ նրանից նա միս ուտող է, թե գիրք կարդացող, բայց մսակերությունը գիրք կարդալու հետ կարող է համեմատվել, իսկ «միս ուտելն» ու գիրք կարդալը` ոչ»:

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ գիրքն ունի և' թռիչքներ, և' գրողական ծամծմումներ, հատկապես ընթերցողը դրանց կհանդիպի պատվածքների միջանկյալ հատվածներում, սակայն պատվածքների ավարտում կայուն ամբողջական պատումներ կան:

«Ամենկարևորը որ կա Հովիկի պատվածքներում` ուշադիր, զննող հայացքն է, որը նրան օգնում է բարձրացնել խնդիրներ, որ մյուսների աչքը չի տեսել»,- ասաց նա:

Գրքի առաջին ընթերցողներից մեկն էլ Հովիկ Աֆյանի կինն է՝ Աիդա Մեսրոպյանը: Նրա խոսքով՝ գրքում այնպիսի ձևակերպումներ ու արտահայտություններ կան, որոնք երբեք ընթեցողը չի մոռանա:

«Այս գրքից հետո հաստատ կսիրեք Հովիկ Աֆյան հեղինակին, եթե չսիրեք էլ, նրան հաստատ չեք մոռանա»,-ասաց նա:

 Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica