close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2018
+23°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2018
USD1483.03
GBP1617.31
EUR1550.85
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍԱՊԾ-ն կասեցրել է մի շարք ապրանքատեսակների իրացումը

Իրավունք

24 Նոյեմբերի 2017, 19:15
 ՍԱՊԾ-ն կասեցրել է մի շարք ապրանքատեսակների իրացումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողական միջոցառումների արդյունքում «Լիա-Կ», «Անուշ լինի, «ԴԱԱԱՌ», «Վ.Ա.Ս  գրուպ», «Բեսթ Ֆուդ 17» ՍՊԸ-ների և անհատ ձեռնարկատեր Ժիրայր Ավագյանի պահեստներում հայտնաբերվել են մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին: Մասնավորապես՝ բացակայել է EAC համապատասխանության հայտարարագիրը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում ապրանքաշրջանառության միասնական նշանը (EAC), հայերեն մակնշման մեջ թերի են եղել բաղադրությունը, մթերքների անվանումները, բացակայել են բացելուց հետո երաշխիքային ժամկետի և պահման պայմանների մասին գրառումը:

Ծառայությունը կասեցրել է 13880 լիտր, 76399 կգ և 26749 հատ ընդհանուր ծավալով հետևյալ արտադրատեսակների իրացումը՝ արևածաղկի ձեթեր, կետչուպներ, մայոնեզներ, անարատ խտացրած շաքարով կաթ, խտացրած կաթ պարունակող մթերք՝ շաքարով և կաթնային ճարպի փոխարինիչով, խտացրած կաթ շաքարով և սուրճով, բրինձ, սպիտակաձավար, եգիպտացորեն, մակարոն, հնդկաձավար, պահածոյացված շամպինյոններ, մարինացված կորնիշոններ, մարինացված լոլիկ, պահածոյացված կանաչ ոլոռ, կարամելներ, ոչ ալկոհոլային չգազավորված ըմպելիք:

Տրվել է ժամկետ նշված խախտումները վերացնելու համար:

P. S. Աղվան Վարդանյան
15 Օգոստոսի 2018, 12:53 P. S. Աղվան Վարդանյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica