close
Եղանակը Երևանում
18 Դեկտեմբերի 2017
-1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Դեկ 2017
USD1482.36
GBP1647.76
EUR1568.99
RUB18.19
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արևելյան գործընկերության հռչակագիրն ընդունվել է

Աշխարհ

24 Նոյեմբերի 2017, 17:16
 Արևելյան գործընկերության հռչակագիրն ընդունվել է

Արևելյան գործընկերության գագաթաժողովում, որն անցկացվում է նոյեմբերի 24-ին Բրյուսելում, ընդունել են ամփոփիչ հռչակագիրը: Այդ մասին իր թվիթերյան էջում հայտնել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի ղեկավար Ռիկարդ Յոզվիակը:

«Արևելյան գործընկերության հռչակագիրն ընդունվեց: Որևէ հարց և առարկություն չի եղել»,- գրել է նա:

Ի թիվս այլ կարևոր հարցերի, հռչակագրում անդրադարձ է եղել տարածաշրջանում չլուծված հակամարտությունների ուղղությամբ տարվող ջանքերին:

Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել ջանքեր գործադրել տարածաշրջանում չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորման համար՝ միջազգային իրավունքների սկզբունքների և նորմերի հիման վրա:

«Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են գործադրվող ջանքերը և ԵՄ-ի ուժեղացված դերը հակամարտությունների կարգավորման և վստահության հաստատման գործում գոյություն ունեցող համաձայնեցված բանակցային ձևաչափերի և գործընթացների շրջանակում կամ ի աջակցություն այդ ձևաչափերի և գործընթացների, ներառյալ անհրաժեշտության դեպքում տեղում ներկայության ապահովման միջոցով»,- ասված է հռչակագրում:

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում
16 Դեկտեմբերի 2017, 21:30 ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում
Դեկտեմբերի 20-ից՝ տեղումներ
16 Դեկտեմբերի 2017, 18:00 Դեկտեմբերի 20-ից՝ տեղումներ

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica