close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2017
+3°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2017
USD1482.36
GBP1647.76
EUR1568.99
RUB18.19
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագրի տեքստը համաձայնեցված է

Քաղաքական

24 Նոյեմբերի 2017, 16:00
 Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագրի տեքստը համաձայնեցված է

Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի տեքստը համաձայնեցված է: Ինչպես Բրյուսելից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը:

«Չնայած Ռիգայի գագաթնաժողովի փորձը ցույց է տալիս, որ միշտ վերջին րոպեի անակնկալը չի բացառվում, երբ պետությունների և կառավարությունների ղեկավարները տրամադրված են ընդունել տեսքտը, սակայն վերջին պահին ինչ-որ բան է պատահում: Իմ ունեցած տեղեկություններով՝ բոլոր չհամաձայնեցված հարցերը համաձայնեցվել են, և հույս ունեմ, որ այս անգամ չի լինի որևէ անակնկալ փոփոխություն, և հռչակագիրը կընդունվի»,-ասաց Ռինկևիչսը:

Ակնկակվում է, որ հռչակագիրը կընդունվի և կհրապարակվի գագաթնաժողովի ավարտին: Ռինկևիչսը նկատեց, որ սառեցված հակամարտություններին վերաբերող հատվածներում համաձայնեցումները շատ բարդ են արվում, ինչպես ցույց է տվել Լատվիայի նախագահության փորձը 2015թվականին, սակայն այս տարի ևս հնարավոր է եղել կառուցողկան եղանակով հասնել բոլոր հարցերի համաձայնեցման: Բրյուսելը հյուրընկալել է Արևելյան գործընկերության անդամ պետությունների առաջնորդներին: Նոյեմբերի 24-ին նրանք մեկ հարկի տակ են հավաքվել՝ քննարկելու գործակցությունն առաջ մղելու հնարավորությունները: Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտին կընդունվի արդյունքների ամփոփման հռչակագիր:

Հերթական երկրաշարժը` Իրանում
16 Դեկտեմբերի 2017, 11:00 Հերթական երկրաշարժը` Իրանում
Նկարիչները` հայոց բանակին
15 Դեկտեմբերի 2017, 22:23 Նկարիչները` հայոց բանակին

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica