close
Եղանակը Երևանում
18 Դեկտեմբերի 2017
-1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Դեկ 2017
USD1482.36
GBP1647.76
EUR1568.99
RUB18.19
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարդ ձևավորելու լավագույն ճանապարհն ընթերցանությունն է. որոնք են Մարտին Վարդազարյանի սիրելի գրքերը

Մշակույթ

24 Նոյեմբերի 2017, 15:30
 Մարդ ձևավորելու լավագույն ճանապարհն ընթերցանությունն է. որոնք են Մարտին Վարդազարյանի սիրելի գրքերը

Քիչ առաջ մեկնարկեց Երևանի գրքի փառատոնը, որի ընթացքում կլինեն շնորհանդեսներ, քննարկումներ, վարպետության դասեր, իսկ նոյեմբերի 26-ին՝ փառատոնի փակման օրը, ժյուրիի և ընթերցողների քվեարկությամբ կորոշվի, թե որ հեղինակի որ գրքերն են տպագրվելու պետպատվերով:

Yerkir.am-ի հետ զրույցում կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը նշեց, որ մարդ ձևավորելու լավագույն ճանապարհն ընթերցանությունն է: Ըստ նրա՝ այն, ինչ մանուկ հասակում է մարդն ընթերցում, դառնում է նրան ուղղորդող ճանապարհը, այն արահետը, որով նա կարող է ինչ-որ բանի հասնել: «Կյանքի ընթացքում իր ճանապարհն անցնելիս մարդը, որոշակի գրքեր կարդալով էլ, ձևավորվում է: Ինձ համար շատ ցավալի է, որ մեր օրերում ընթերցանությունը հետին պլան է մղվել, առանց ընթերցանության չի զարգանում երևակայությունը, պատկերացումն ինքս իմ մասին այս աշխարհում: Շատ կարևոր է, որ գրքի հանդեպ սերը փոքր հասակից սերմանվի մանուկի մեջ, որպեսզի գիրքն ուղեկցի նրան ողջ կյանքի ընթացքում»,- ասաց նա՝ հավելելով, որ իր վրա մեծ ազդեցություն են թողել այն գրքերը, որոնք ընթերցել է հենց պատանեկության տարիներին:

Իսկ թե ի՞նչ գիրք է վերջին շրջանում ընթերցել կամ վերընթերցել Վարդազարյանը, նա պատասխանեց, որ նոր գիրք վաղուց չի կարդացել, սակայն ժամանակ առ ժամանակ վերընթերցում է նախընտրած գրքերը: «Գրքերը վերընթերցելիս անպայմանորեն ինչ-որ նոր բան եմ գտնում, ինչ-որ բան բացահայտում, որը նախորդ անգամ չէի նկատել կամ այդ կերպ չէի ընկալել: Ինձ համար հետաքրքիր են Վերածննդի շրջանի հեղինակներն` առհասարակ: Բացի այդ՝ շատ եմ սիրում Հակոբ Պարոնյանի գործերը կարդալ ու զուգահեռներ տանել արտասահմանյան գրականության կատակերգությունների հետ, օրինակ` Ջերոմ Ք. Ջերոմի «Երեքը մի նավակում՝ չհաշված շունը» գործի: Հաճույքով վերընթերցում եմ նաև Ջեկ Լոնդոնի «Մարտին Իդեն»-ը: Կուզեի նաև ասել, որ Րաֆֆու «Սամվել»-ի վերաբերյալ տարիների ընթացքում իմ վերաբերմունքը փոխվեց. կարծում եմ՝ ինչ իրավիճակ էլ լինի, պարծենալ, որ ծնողներիդ սպանել ես, չի կարելի»,- ասաց կոմպոզիտորը:

Հարցին, թե որքանո՞վ է մաեստրոն ծանոթ հայ ժամանակակից գրողներին, նա պատասխանեց, որ որոշներին ծանոթ է, սակայն ասել, որ բոլորին ճանաչում և ընթերցում է, չի կարող: «Սա իմ բացթողումն է»,- խոստովանեց Վարդազարյանը:

 

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում
16 Դեկտեմբերի 2017, 21:30 ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում
Դեկտեմբերի 20-ից՝ տեղումներ
16 Դեկտեմբերի 2017, 18:00 Դեկտեմբերի 20-ից՝ տեղումներ

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica