close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2017
+3°
+6°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2017
USD1482.74
GBP1649.33
EUR1570.65
RUB18.24
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միշտ կարող ես աղքատների, տնտեսվարողների վերջին տոկոսը քերելով` պարտք կառավարել. տնտեսագետ

Տնտեսական

24 Նոյեմբերի 2017, 15:18
 Միշտ կարող ես աղքատների, տնտեսվարողների վերջին տոկոսը քերելով` պարտք կառավարել. տնտեսագետ

Ավելի շատ պարտք ենք վերցնում, տնտեսական աճն ավելի քիչ ենք ապահովում. լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

«2017-ին  պետական պարտքը` ներքինը և արտաքինը միասին, մոտենալու է 6 մլրդ 813 մլն դոլարի, իսկ 2018-ին նախատեսվում է 7 մլրդ 209 մլն դոլարի հասնող պետական պարտք: Մենք երբեք այսքան մեծ ներքին պարտք չենք ունեցել, այն կազմելու է 1 մլրդ 373 մլն, իսկ արտաքինը` 5 մլրդ 836 մլն դոլար»,- ասաց նա:

Տնտեսագետն այս հանգամանքը կապեց արտաքին աշխարհում մեզ համար որոշակի ֆինանսական պատնեշներ են ստեղծել, և դա է պատճառը, որ մենք շեշտը դրել ենք ներքին պարտքի հաշվին մեր բյուջեի դեֆիցիտը, տնտեսական ֆինանսավորումը իրականացնելու գործոնի վրա:

«2018-ին 140 մլրդ դրամ  տոկոսավճարներ ենք բյուջեից ուղղելու տարբեր պարտքերի մարմանը: 300 մլն դոլարի տոկոս ենք փակվելու: Ստացվում է` մեր ՀՆԱ-ի 3%-ը միայն պարտքի տոկոսադրույքների մարմանն է ուղղվելու: Եթե ՀՀ-ում տարեկան անգամ  1 մլրդ դրամի ներդրում անենք, 3 տարվա մեջ տոկոսների տեսքով այդ գումարը կարող է գնալ Հայաստանից: Այդ գումարները, որոնք մենք տոկոսների տեսքով փակում ենք, վնասակար ազդեցություն ունեն մեր տնտեսության վրա»,- ասաց նա:

Հարցին՝ ահագնացող արտագաղթի պայմաններում տարեցտարի ավելացող արտաքին պարտքը ինչի՞ է հանգեցնելու, Խաչատրյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր բնակիչ, ով մնում է Հայաստանում, նրա վրա աճող պարտքն ավելի մեծ տեսակարար կշիռ է ունենում: Յուրաքանչյուր արտագաղթողի պարտքի բեռը, որ մնում է մնացողների վրա, առաջացնում է լուրջ տնտեսական խնդիր` հետագայում աճ ունենալու համար: Այսինքն՝ պլանավորել աճ ավելի քիչ բնակչությամբ` բավականին բարդ պրոցես է: Միլիոնից քիչ զբաղված ունենք մենք հիմա, ուրեմն ինչպե՞ս են դրանք ապահովում տնտեսական աճ: Այսինքն՝ քիչ զբաղվածը, արտագաղթածը` նշանակում է, որ տնտեսությունը պետք է թուլացնի, հետևաբար` այդ աճի մեծ մասը հիմնված է պարտքի վրա: Մենք պարտք ենք վերցնում, դառնում է, որ ա՞ճ ենք ապահովել: Ինչո՞ւ են շեշտը դնում ներքին պարտքի վրա, եթե ներքինի տոկոսադրույքներն ավելի թանկ են: Սրանով կա'մ բանկերին են աջակցություն ցուցաբերում, կա'մ խնդիրները լուծելու ավելի հեշտ մեխանիզմներ են գտել»:

Yerkir.am-ի դիտարկմանը` կառավարությունը նշում է, որ պարտքը կառավարելի է, նա արձագանքեց. «Միշտ քո ժողովդրի հաշվին կարող ես պարտքդ կառավարել. կարող ես 30% աղքատների, մարդկանց կյանքի որակը չբարձացնելու, տնտեսվարողների վերջին տոկոսը քերելու հաշվին պարտքը կառավարել, բայց արդյո՞ք դա հարցի լուծման ճիշտ տարբերակ է: Ես դրա մեջ ճիշտ մոտեցում չեմ տեսնում, որ պարտք վերցնելու հաշվին կարելի է  տնտեսությունն առաջ տանել, կամ պարտքերն ավելի շատ լինեն քան ներդրումները, քան տնտեսական աճը: Ո՞ր բիզնեսմենը կարող է նման պարագայում երկար գոյատևել: Սա անարդյունավետ քաղաքականության մոդել է»:

Նոր խաչքար Բաղանիսում
14 Դեկտեմբերի 2017, 23:50 Նոր խաչքար Բաղանիսում
Նալբանդյանը կմեկնի Կիև
14 Դեկտեմբերի 2017, 16:11 Նալբանդյանը կմեկնի Կիև

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica