close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+17°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե գնաճը բարձր է, տնտեսական աճը պետք է լինի ցածր. տնտեսագետ

Տնտեսական

24 Նոյեմբերի 2017, 14:11
 Եթե գնաճը բարձր է, տնտեսական աճը պետք է լինի ցածր. տնտեսագետ

2018-ի ընթացքում ունենալու ենք ստանդարտ գնաճ. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նա նշեց, որ 2018-ի գնաճը,  ըստ կանխատեսումների, կկազմի 4%: «Պետք է դրված լինի որոշակի բյուջետային քաղաքականություն, այն է` կենսաթոշակները, նպաստները պետք է ևս բարձրացվեն, սակայն մեր բյուջեով նման բան նախատեսված չէ:  Եթե ավելի թույլ խավերին տրվող այդ միջոցները չեն ավելացվում, նրանք կսկսեն ապրել ավելի վատ»,- ասաց տնտեսագետը:

Խաչատրյանը նշեց, որ արդեն 2017թ. սեպտեմբերից գնաճի միտումները նկատվում էին: «2015-2016 թթ. մենք գտնվել ենք գնանկման տիրույթում: Մարդիկ չեն կարողացել կատարել գնումներ, ապրանքը մնացել է տեղում, և  գներն իջել են`ստիպված: 2017-ն այդ առումով ունի որոշակի առանձնահատկություններ, ինչը պայմանավորված է ներմուծման` մոտ 20% աճով: Դա նշանակում է, որ եղել է պահանջարկ տվյալ ապրանքների նկատմամբ»,- ասաց նա:

Տնտեսագետի կարծիքով`մարդիկ ավելացրել են իրենց գնման ծավալները, և դա ուղեկցվել է նաև գնաճով: «Եթե նախորդ տարիներին մենք չունենայինք դեֆլյացիա, մեր տնտեսական աճը կլիներ ցածր 0.2%-ից: Դեֆլյացիան է եղել պատճառը, որ մենք կարողացել ենք ունենալ տնտեսական աճ: Նման հասկացողություն կա` եթե գնաճը բարձր է, տնտեսական աճը պետք է լինի ցածր»,- բացատրեց Խաչատրյանը:  

Տնտեսագետը նաև անդրադարձավ բենզինի գնի բարձրացմանը, այն դեպքում` երբ վարչապետի նշանակվելուց հետո բենզինի գինն իջեցվեց: «Բենզինի թանկացումը կապում են տարբեր գործոնների հետ` սկսած նավթի գներից, վերջացրած  պահուստներով:  Սակայն մեր երկրում սովորաբար դա պայմանավորվում է արգելանիվի էֆեկտով: Գները հետ տանելը մեզ մոտ շատ ավելի աբսուրդ իրավիճակի է հասնում, դա ավելի շատ պայմանավորվում է իրական շուկայի երևույթներին չարձագանքելով, քան, ենթադրենք, գնաճով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին` արյդո՞ք Ամանորը կլինի ամենաթանկը` հաշվի առնելով արդեն իսկ նկատելի գնաճը, նա ասաց. ««Ամենաթանկ Ամանոր» ձևակերպումը չեմ կարող տալ. մի քանի ապրանքատեսակներ թանկանում են, որոշները` էժանանում: Այս համատեքստում մեր գնաճը դեռևս 1%-ի էլ չի մոտեցել: Սակայն կա «առանձին ամիսների գնաճ» հասկացությունը, որը դեկտեմբեր ամսվա դրությամբ շատ ավելի ծանր է լինում` 2-3%-ը գերազանցում է: Դեկտեմբերին որոշ ապրանքատեսակների գնաճը կարող է հասնել մինչև 3-5%-ի»:  

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica