close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2018
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2018
USD1482.59
GBP1639.29
EUR1559.61
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լեհաստանի Սեյմը 435 կողմ ձայներով, միաձայն, ընդունեց հայ համայնքին առնչվող բանաձեւ

Բլոգեր

24 Նոյեմբերի 2017, 14:03
 Լեհաստանի Սեյմը 435 կողմ ձայներով, միաձայն, ընդունեց հայ համայնքին առնչվող բանաձեւ

ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Րոպեներ առաջ Լեհաստանի Սեյմը 435 կողմ ձայներով, միաձայն, ընդունեց հայ համայնքին առնչվող բանաձեւ։ Բանաձեւում Լեհաստանի Սեյմը նշելով Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանում հայ համայնքին շնորհված արտոնությունների 650-ամյակը իր երախտիքն է հայտնում հայ համայնքին՝ Լեհաստանի պատմության մեջ ունեցած մեծ դերակատարության համար։ Բանաձեւն ընդունվել է Սեյմի պատգամավորների ոտնկայս ծափահարություններով։

Քվեարկությունը տեղի է ունեցել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի եւ հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ։
Հիշեցնեմ, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության ներկայությամբ այդպիսի բանաձեւ էր ընդունել նաեւ Լեհաստանի Սենատը։

Հ.Գ. քիչ է լինում, որ Լեհաստանի Սեյմի բանաձեւն ընդունվում է միաձայն»։

ՀՀԿ֊ն փակ նիստ է անում
19 Հունիսի 2018, 10:56 ՀՀԿ֊ն փակ նիստ է անում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica