close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2018
+16°
+21°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2018
USD1483.48
GBP1634.62
EUR1557.16
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հույս ունենք, որ Հայաստանը կկարողանա համագործակցության կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Վոլինկին

Քաղաքական

24 Նոյեմբերի 2017, 13:40
 Հույս ունենք, որ Հայաստանը կկարողանա համագործակցության կամուրջ  դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Վոլինկին

Հայաստանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի մասնակցելու ցանկացած պայմանագրի և միավորման, որոնք չեն հակասում նախկինում ստանձնած պարտականություններին: Այդ մասին АрмИнфо-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը` անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրին:

Նա նշել է, որ ԵՄ-ն չի կարող փոխարինել Ռուսաստանին Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում, քանի որ ԵՄ-ն կախված է ՆԱՏՕ-ից: «Համաձայնագրի տեքստում նշվում է, որ դրա հոդվածները չեն հակասում այն պարտականություններին, որոնք Հայաստանը ստանձնել է այլ կազմակերպությունների առջև, այդ թվում` ԵԱՏՄ-ի»,- նշել է դեսպանը:

Պատասխանելով հարցին`  Հայաստանը կարո՞ղ է կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, Վոլինկինը նշել է, որ Հայաստանն, անկասկած, եզակի աշխարհա-քաղաքական դիրք ունի` գտնվում է Արևելքի և Արևմուտքի ճանապարհների խաչմերուկում: «Այդ պատճառով հասկանալի է մի կողմից Ռուսաստանի հետ դաշնակցական հարաբերություններ կառուցելու, մյուս կողմից` այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ գործընկերական հարաբերություններ զարգացնելու ձգտումը»,- ասել է նա:

Դեսպանը հույս է հայտնել, որ «և, և» բանաձևը կկարողանա փոխարինել Արևմուտքի նախկին`«կամ, կամ» մոտեցմանը, և Հայաստանը կկարողանա համագործակցության կամուրջ  դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև:

 

ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
18 Հոկտեմբերի 2018, 21:14 ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica