close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+13°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բելառուսը ԵՄ-ի հետ բազային համաձայնագիր կնքելու հույս ունի

Աշխարհ

24 Նոյեմբերի 2017, 12:51
 Բելառուսը ԵՄ-ի հետ բազային համաձայնագիր կնքելու հույս ունի

 Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը համոզված է, որ Բելառուս-ԵՄ բազային համաձայնագրի կնքման հեռանկարը դրական է. հայտնում է БЕЛТА-ն: Այդ մասին նա ասել է Բրյուսելում լրագրողների հետ զրույցում:

«Ես վստահ եմ, որ դա կլինի (նոր համաձայնագիրը), և որ դա կլինի ավելի շուտ, քան թե ավելի ուշ: Մենք աշխատում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ»,- ասել է նախարարը:

Նա հավելել է, որ նման համաձայնագրի կնքմանը ոչինչ չի խանգարում:

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում մեկնարկում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթաժողովը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica