close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2017
+3°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2017
USD1482.36
GBP1647.76
EUR1568.99
RUB18.19
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանցին ժամանակի ընթացքում կզգա համաձայնագրի արդյունքները. Սերժ Սարգսյան

Քաղաքական

24 Նոյեմբերի 2017, 11:42
 Հայաստանցին ժամանակի ընթացքում կզգա համաձայնագրի արդյունքները. Սերժ Սարգսյան

Եվրամիության ու Արևելյան գործընկերության վեց երկրների առաջնորդներն այսօր՝ նոյեմբերի 24-ին կհանդիպեն Բրյուսելում՝ նպատակ ունենալով առավել խորացնել կապերը Միության և նախկին խորհրդային հանրապետությունների միջև:

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը թերևս Հայաստանի հետ կնքվող Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրն է:

Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Գագաթնաժողովից հետո նախագահը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին։

«Ազատություն». - Շարքային հայաստանցին ի՞նչ է ստանալու այս համաձայնագրից։

Սերժ Սարգսյան. - Վաղը չէ մյուս օրը, երևի թե՝ ոչինչ, անմիջապես իր վրա չի զգա, բայց ժամանակի ընթացքում կզգա, որովհետև մենք բարեփոխումները ի վիճակի ենք արագ անցկացնել Եվրամիության աջակցությամբ։ Ինքներս հեծանիվ հնարելու ունակությունը չունենք և ոչ էլ ցանկությունը, կան բացարձակ ճշմարտություններ, և այդ ճշմարտություններով մենք պետք է ղեկավարվենք։ Բայց ընթացքում բացի ներքին ազատություններից, Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենալու առանց խոչընդոտի ուղևորվել դեպի Բրյուսել, դեպի Փարիզ, դեպի եվրոպական այլ երկրներ, և կարծում եմ, որ ԵԺԿ-ի այսօրվա հայտարարության մեջ այդ հստակ ձևակերպումը կար, տեսնենք, թե վաղվա գագաթնաժողովի ժամանակ ինչպիսին կլինի։

«Ազատություն». - Պարոն նախագահ, ևս մեկ հարց՝ տարածաշրջանի անվտանգության հետ կապված, այս համաձայնագիրը կնպաստի՞ նաև Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, սա անվտանգության ապահովման այլընտրանքայի՞ն մի ուղղություն է։

Սերժ Սարգսյան. - Գիտե՞ք, այստեղ այլընտրանքային բառը ճիշտ չի, բայց՝ իհարկե, նաև հատկապես այն դեպքում, երբ որ մեր անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերների պարագայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և հատկապես Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համակարծիք են, և սա այն եզակի տեղերից է, որտեղ նրանք ամբողջովին համագործակցում են, ինչպես նրանք են հայտարարում։ Սա, իհարկե, մեզ համար ձեռքբերում է։

Շարունակությունը սկզբնաղբյուրում-ում:

Հերթական երկրաշարժը` Իրանում
16 Դեկտեմբերի 2017, 11:00 Հերթական երկրաշարժը` Իրանում
Նկարիչները` հայոց բանակին
15 Դեկտեմբերի 2017, 22:23 Նկարիչները` հայոց բանակին

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica