close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+25°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը պատրաստ է արձագանքել բիզնեսի յուրաքանչյուր խնդրի. վարչապետ

Տնտեսական

23 Նոյեմբերի 2017, 20:47
 Կառավարությունը պատրաստ է արձագանքել բիզնեսի յուրաքանչյուր խնդրի. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիեի (Jean-Yves Charlier) գլխավորած պատվիրակությանը: 

Հյուրերն անդրադարձել են «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի Երևանում անցկացված գլոբալ համաժողովի արդյունքներին և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ հեռահաղորդակցության ոլորտում ստեղծված բարենպաստ պայմանների, բիզնեսի կողմից բարձրացվող խնդիրների լուծման և օպերատիվ արձագանքման համար: 

Վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է մասնավոր հատվածի զարգացմամբ ու ընդլայմամբ, հեռահաղորդակցության ոլորտում ներդրումների ավելացմամբ: Կարեն Կարապետյանն առաջարկել է ուշադրություն դարձնել նաև կրթության բնագավառին՝ այդպիսով սեփական բիզնեսի համար պատրաստելով նաև բարձրակարգ կադրեր:

Նա ավելացրել է, որ պետությունը շահագրգռված է բիզնեսի և կրթական համակարգի համագործակցությամբ և վստահություն է հայտնել, որ այն կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում առկա մեծ ներուժի իրացմանը: «Կառավարության այսօրվա նիստում ևս մենք փոփոխություններ կատարեցինք հարկային ու մաքսային վարչարարությանը վերաբերող օրենքներում, որոնք արտասահմանյան ներդրողների համար կարևորագույն կարգավորումներ են նախատեսում:

Համոզված ենք, որ այս փոփոխություններն ու կարգավորումները բիզնեսը լավագույնս զգալու է: Կառավարությունը պատրաստ է արձագանքել բիզնեսի յուրաքանչյուր խնդրի: Պետություն-մասնավոր հատված համագործակցության մասով ևս ծրագրում ենք նոր գործողություններ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: 
Ժան Իվ Շարլիեն ևս կարևորել է կրթական ծրագրերի իրականացումը և ընդգծել, որ «ՎԵՈՆ»-ը պատրաստվում է շարունակել Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը: Նրա խոսքով, արդեն իսկ պատրաստ են 2018 թվականի համար Հայաստանում նախատեսված միջոցառումները: 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Գյումրիում նախատեսվող ծրագրերին, մասնավորապես, հաղորդակցության ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներում «ՎԵՈՆ»-ի ներգրավման հնարավորություններին: 
 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica