close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2018
+23°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2018
USD1482.59
GBP1639.29
EUR1559.61
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որքան կիրթ լինենք, թշնամին այնքան շուտ կնահանջի. Միքայել Պողոսյան

Մշակույթ

23 Նոյեմբերի 2017, 15:58
 Որքան կիրթ լինենք, թշնամին այնքան շուտ կնահանջի. Միքայել Պողոսյան

Որքան կիրթ լինենք, թշնամին այնքան շուտ կնահանջի. Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց դերասան Միքայել Պողոսյանը:

Նշենք, որ նոյեմբերի 24-26-ը կանցկացվի Գրքի երևանյան փառատոնը, որի ընթացքում նախատեսված են գրքի շնորհանդեսներ, վարպետության դասեր, իսկ փառատոնի փակման օրը ժյուրիի և ընթերցողների քվեարկությամբ կորոշվի, թե որ գրքեր են պետպատվերով հրատարակվելու:

Ըստ Միքայել Պողոսյանի՝ ամեն հնարավոր միջոցներով պետք է գրքի դերը բարձրացնենք հասարակության մեջ: «Կարծում եմ՝ այսօր այս բարդ հոգեբանական, ֆիզիկական, տնտեսական վիճակներում ընթերցանությունը, կրթությունը շատ կարևոր է, որովհետև միակ ձևն է հասկանալու՝ ի՞նչ միջոցներ կան այդ ամենից խուսափելու: Մեր զինվորն այսօր պետք է կիրթ լինի.  21-րդ դարում բոլոր դժվարությունները հաղթահարվում են միայն մտքի և գիտելիքների շնորհիվ: Այնպես որ՝ կարծում եմ ընթերցանությունն ու կրթությունը շատ կարևոր են»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ գիրք է վերջերս ընթերցել կամ վերընթերցում, Պողոսյանը պատասխանեց, որ վերջին շրջանում Աղասի Այվազյանի գրքերն է կարդում: «Աղասի Այվազյանն այս իրականության մեջ մի առանձին մոլորակ էր: Նրա գիրը, մտքերը, յուրօրինակ տեսանկյունն այս իրականության ինձ շատ է կրթել, ոգևորել: Ես նրան իմ հոգևոր հայրն եմ համարում: Կարծում եմ՝ այդ հզոր երևույթները, որ Աստված շնորհում է մեզ, և մենք դառնում ենք նրանց ժամանակակիցները, պետք է գնահատենք և կարողանանք նրանցից դասեր վերցնել»,- ասաց դերասանը: 

ՀՀԿ֊ն փակ նիստ է անում
19 Հունիսի 2018, 10:56 ՀՀԿ֊ն փակ նիստ է անում
Մարդակերություն
18 Հունիսի 2018, 20:02 Մարդակերություն
Եղանակն՝ առաջիկա օրերին
18 Հունիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica