close
Եղանակը Երևանում
18 Դեկտեմբերի 2017
-1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Դեկ 2017
USD1482.36
GBP1647.76
EUR1568.99
RUB18.19
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի. Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքական

23 Նոյեմբերի 2017, 14:36
 Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի. Ռուբեն Մեհրաբյան

Լավրովի ասածում որևէ աննախադեպ բան չկար.  լագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` անդրադառնալով  Լավրովի` Հայաստան կատարած այցին:

«Ռուսաստանն ընդգծված ձևով ցույց տվեց, որ գոնե այս պահին մտադիր չէ հանդես գալ Արցախի խնդրի լուծման առանձին պլանով, որի մասին խոսում էր ապրիլյան պատերազմի ընթացքում»,- ասաց նա:

Մեհրաբյանի խոսքով` Լավրովը շեշտել է, որ, չնայած ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների ներկայիս հակասություններին, Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ համագործակցում են: Ըստ նրա` Ռուսաստանի վերջնական նպատակը Արցախյան հիմնահարցը Մինսկի խմբի տիրույթից դուրս բերելն ու Մոսկվայի տիրույթ տեղափոխելն է:

Հանդիպմանը ներկա հետախույզ Վովա Վարդանովի կարծիքով` Ռուսաստանի նպատակն ամբողջ Հարավային Կովկասում, այդ թվում` նաև Արցախում խաղաղապահ զորքերի տեղակայումն է: «Մենք նրանց խաղաղապահներից կուշտ ենք: Չենք մոռացել տխրահռչակ «Կոլցո» օպերացիան, մինչ այդ էլ` բնակիչներին իրենց բնակավայրերից դուրս բերելը: Հուսանք` նրանց այդ ցանկությունը նրանց փորում կմնա»,- ասաց նա:

Այնուհետև բանախոսներն անդրադարձան Նախիջևանում տեղի ունեցած` ադրբեջանական զորքերի զորավարժություններին: «Ռուսաստանից գնած զենքի շնորհիվ Ադրբեջանը ձեռք է բերել այնպիսի հնարավորություններ,  որոնց շնորհիվ  մտմտում է հարձակողական օպերացիայի  մասին: Ադրբեջանը ցանկանում է նախապատերազմական ստատուս քվո: Նրանք ասում են` մեզ տվեք այն ամենը, ինչ մենք կորցրել ենք մեր հրահրած պատերազմում, այլապես մենք նոր պատերազմ կհրահրենք:  Բաքուն լայնամասշտաբ պատերազմի է պատրաստվում»,- ասաց  Մեհրաբյանը:

Ըստ նրա` Հայաստանը պետք է պատրաստվի այս ամենին, քանի որ հայտնի խոսք կա՝ եթե ուզում ես խաղաղ ապրել, պատրաստվիր պատերազմի:

Վովա Վարդանովն էլ ասաց, որ Նախիջևանի զորավարժությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը զարգանում է: «Եթե նախկինում զորավարժությունների մասնակիցների թիվը մի քանի հարյուրն էր, հիմա`  15-20 հազար: Սա նշանակում է, որ թուրքը զարգանում է, սովորում է պատերազմել: Մյուս պատերազմն ավելի վտանգավոր է լինելու»,- ասաց նա:

Մեհրաբյանն էլ հավելեց. «Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի և չի խորշում դա ցույց տալ, բայց նրանք պետք է հասկանան` ինչ գին է նստելու նրանց վրա այդ պատերազմը»:

Վարդանովն էլ շեշտեց, որ պատերազմը երբեք էլ չի դադարել, որ վերսկսվի:

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում
16 Դեկտեմբերի 2017, 21:30 ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում
Դեկտեմբերի 20-ից՝ տեղումներ
16 Դեկտեմբերի 2017, 18:00 Դեկտեմբերի 20-ից՝ տեղումներ

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica