close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+12°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունահռոմեական ըմբիշները ձեռնունայն են վերադառնում մինչև 23 տարեկանների` աշխարհի առաջնությունից

Սպորտ

23 Նոյեմբերի 2017, 11:08
 Հունահռոմեական ըմբիշները ձեռնունայն են վերադառնում մինչև  23 տարեկանների` աշխարհի առաջնությունից

Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում ընթանում է ըմբշամարտի Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը գորգ մտած Հայաստանի երեք ըմբիշները դուրս են մնացել մեդալի համար պայքարից:

59 կգ քաշային կարգում Տարոն Դումոյանը մեկնարկեց 1/8 եզրափակիչից, որտեղ առավելության հասավ հնդիկ ըմբիշի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Դումոյանը պարտվեց ռուս Սերգեյ Եմելինին: Հայ ըմբիշը պարտվեց նաեւ սփոփիչ գոտեմարտում:

66 կգ Կարեն Ասլանյանը որակավորման փուլում զիջեց ճապոնացի Շոգո Տակահաշիին եւ դուրս մնաց հետագա պայքարից:

80 կգ Կարեն Քոչարյանը նույնպես պարտվեց իր մեկնարկային գոտեմարտում: Նա զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ազամատ Խակուլովին:

Երեկ մեդալ չէին կարողացել նվաճել նաեւ Արմեն Հակոբյանը (71 կգ) եւ Գեղամ Թորգոմյանը (85 կգ): Այսպիսով` հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ձեռնունայն է վերադառնում Լեհաստանից:

Այսօր գիշերը մրցավայր կմեկնի ազատ ոճի ըմբշամարտի` 23 տարեկանների Հայաստանի հավաքականը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica