close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2018
-1°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2018
USD1482.99
GBP1666.33
EUR1591.13
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի պատասխանը Սերժ Սարգսյանի` ՄԱԿ-ում ելույթին խղճուկ էր և պրիմիտիվ

Բլոգեր

23 Նոյեմբերի 2017, 10:48
 Թուրքիայի պատասխանը Սերժ Սարգսյանի` ՄԱԿ-ում ելույթին խղճուկ էր և պրիմիտիվ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երկու ամիս սպասեցի, որպեսզի հասկանամ, թե արդյո՞ք թուրքական իշխանությունները կարող են ադեկվատ պատասխանել Սերժ Սարգսյանի ՄԱԿ-ում արված հայտարարություններին։ Երկու ամսվա ընթացքում թուրքական դիվանագիտությունն ու քաղաքական վերնախավը ոչինչ չունեցավ ասելու, բացառությամբ մի անբովանդակ ու խղճուկ նամակից, որը հոկտեմբերի 6-ին շրջանառվել էր ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպանի կողմից։

Նամակը «copy-paste» է նախորդ տասնամյակում Թուրքիայի կողմից բազմիցս արված հայտարարությունների։ 2005թ. Էրդողանի նամակից մինչ տարածաշրջանի քաղաքական իրավիճակի մասին հայտարարություններ։ Ավելին, նամակում մեզ խորհուրդ են տալիս հաշվի նստել տարածաշրջանի իրողությունների հետ։

Հաշվի ենք նստում։ Իրողությունն այն է, որ Թուրքիան տարածաշրջանային գերտերությունից վերածվել է գոյատևման ճամփան ընտրած բռնապետության, «զրո հարևան առանց պրոբլեմի» կոնցեպտի կրողի և ինքնապահպանության բնազդով կառավարվող մի զանգվածի, որի ոտքի տակից փախչում է հողը»։

Գնաճի մասին...
17 Հունվարի 2018, 14:46 Գնաճի մասին...

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica