close
Եղանակը Երևանում
18 Դեկտեմբերի 2017
-1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Դեկ 2017
USD1482.36
GBP1647.76
EUR1568.99
RUB18.19
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի պետական նախարարը հանդիպել է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի հետ

Հասարակություն

22 Նոյեմբերի 2017, 13:35
 Արցախի պետական նախարարը հանդիպել է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի հետ

Աղբյուրը՝ arfd.am

ԿԼԵՆՏԷՅԼ.- Արցախի Հանրապետութեան պետական նախարար Արայիկ Յարութիւնեան, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեանի հետ, աշխատանքային այցով քաղաքս կը գտնուի:

Պետական նախարարի գլխաւորած պատուիրակութիւնը Երկուշաբթի երեկոյեան այցելեց ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէութեան կեդրոնատեղի, ուր հանդիպեցաւ Կեդրոնական կոմիտէի անդամներու հետ։

Հանդիպման ընթացքին կողմերը միտքեր փոխանակեցին Սփիւռքի մէջ հայապահպանման մարտահրաւէրներուն, Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագիրներուն, Արցախի զարգացման, Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման հարցի հետապնդման, ատրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացներուն շուրջ:

Նոյն երեկոյեան, Յարութիւնեան եւ իր գլխաւորած պատուիրակութիւնը հիւրընկալուեցան Հայ Օգնութեան Միութեան Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան գրասենեակի մէջ՝ ուր հանդիպեցան կազմակերպութեան ղեկավար եւ գործօն անդամներուն հետ: Յարութիւնեան իր խօսքի մէջ բարձր գնահատեց ՀՕՄի բազմամեայ ջանքերը եւ կուտակած փորձառութիւնը հայրենիքի կենսագործունէութեան տարբեր ոլորտներուն մէջ: Ան ընդգծեց, որ Արցախի կառավարութիւնը պատրաստակամ է բարձր փոխվստահութեան պայմաններով շարունակելու համագործակցութիւնը ՀՕՄի բոլոր կառոյցներուն հետ:

Նախարարը Նոյեմբեր 17ին շարք մը հանդիպումներ ունեցաւ տեղւոյն հոգեւոր, տնտեսական եւ քաղաքական շրջանակներու հետ:

asbarez.com

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում
16 Դեկտեմբերի 2017, 21:30 ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում
Դեկտեմբերի 20-ից՝ տեղումներ
16 Դեկտեմբերի 2017, 18:00 Դեկտեմբերի 20-ից՝ տեղումներ

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica