close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2018
+28°
+35°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2018
USD1480.60
GBP1624.64
EUR1557.74
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաժակաճառի տեքստեր են գրվում. պետք է անկախ արվեստաբանների ինստիտուտ ստեղծել

Մշակույթ

22 Նոյեմբերի 2017, 13:22
 Բաժակաճառի տեքստեր են գրվում. պետք է անկախ արվեստաբանների ինստիտուտ ստեղծել

Նոյեմբերի 24-26-ը կանցկացվի Գրքի երևանյան փառատոնը, և հենց փառատոնի ընթացքում էլ կորոշվի՝ որ գրքերն են պետպատվերով հրատարակվելու:

Yerkir.am-ը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեց՝ կա՞ գիրք, որը մշտապես նրա գրասեղանին է, կամ գիրք, որը նախարարը ժամանակ առ ժամանակ վերընթերցում է:

Նա ցավով փաստեց, որ վերջին շրջանում իր սեղանի գիրքը կառավարության տարեկան ծրագիրն է: «Եթե սկսեմ հիշել պատանեկության տարիներից մինչ այսօր, պետք է ասեմ, որ բոլոր ժանրերն են սիրելի: Կարծում եմ՝  պատանեկության, մանկության տարիներին կարդացած գրքերը կյանքում այսպես, թե այնպես փորձում ես ռեալիզացնել քո կյանքում, իրականացնել ստեղծագործական այն միտքը, որ գրողը հղացել է՝ սկսած «Փոքրիկ իշխանից» մինչև «Հարյուր տարվա մենություն»: Իմ անձը բնութագրող ստեղծագործություններից է Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»՝ ոչ թե ինչ-որ հերոսի հետ կապված, այլ ուղղակի տրամադրության»,- ասաց Ամիրյանը:

Հարցին, թե նախարարը մեր ժամանակակից գրողների գործերին որքանո՞վ է ծանոթ, և ո՞ր գրողի գործերն են նրան ավելի շատ դուր գալիս, նա պատասխանեց, որ ժամանակակից գրողներից այժմ անուններ առանձնացնել չի կարող: «Այս շաբաթվա վերջին` Երևանի գրքի փառատոնի շրջանակներում, մենք փակ քվեարկությամբ՝ ժյուրիի և ընթեևցողների ձայների 60/40 հարաբերակցությամբ, ընտրելու ենք այն գրողների ստեղծագործությունները, որոնք հրատարակվելու են: Ուստի հիմա որևէ մեկի անունը տալ չեմ կարող»,- ասաց նախարարը:

Ամիրյանի կարծիքով՝ այսօր ունենք տաղանդավոր գրողներ, պարզապես հասարակությունը սկսել է մի փոքր ավելի քիչ ընթերցել, քան նախկինում: Նա վստահ է՝ քայլ առ քայլ հասնելու են նրան, որ մարդիկ ճանաչեն իրենց կողքին ապրող տաղանդավոր գրողներին:

«Այս հարցում, ինչ խոսք, թերանում են նաև գրականագետներն ու արվեստաբանները: Վերջին շրջանում, ցավոք, արվեստաբանները բաժակաճառի տեքստեր են գրում, որովհետև ուղղակիորեն կախվածություն կա մշակութային օջախից, հրատարակչության տնօրենից: Մենք արդեն բարձրաձայնել ենք ծրագրի մասին, որ պետք է անկախ արվեստաբանների ինստիտուտ ստեղծենք, որպեսզի արվեստաբանները կարողանան անաչառ անդրադառնալ տեղի ունեցող երևույթներին, այլ ոչ թե ստիպված կապված լինեն այն կամ այն մշակութային կազմակերպության կամ պրոդյուսերի հետ»,- ասաց նախարարը: 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica