close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2017
+3°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2017
USD1482.36
GBP1647.76
EUR1568.99
RUB18.19
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աթեշյանն այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի (լուսանկարներ)

Տարածաշրջան

22 Նոյեմբերի 2017, 13:18
 Աթեշյանն այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի (լուսանկարներ)

Պոլսի հայոց պատրիարքության արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի, որը թուրք-քրդական բախումների ժամանակ մեծ վնաս էր կրել. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ «Ակօս»-ի՝ Աթեշյանը եկեղեցու ներկա վիճակի մասին խոսելիս նշել է, որ մարդը նման բան չէր կարող անել: Արքեպիսկոպոսը եկեղեցու տարածքում շրջելուց հետո հայտնել է, որ  վերջին անգամ 2 տարի առաջ է այստեղ եղել, և այն ժամանակ պատկերն այլ էր: Ներկայացնելով եկեղեցու ներկա վիճակը՝ Աթեշյանը նշել է, որ եկեղեցու պատերը վնասված են, իսկ խորանները ջարդուփշուր են արվել:

«Այս հողերում մեր կողմից ստեղծված կոթողներ կան: Հազարավոր տարիներ այստեղ ենք ապրել և մեր հետքն ենք թողել: Երբ անհայտ մարդիկ այդ կոթողները ավերում են, միևնույն ժամանակ երկրին են վնաս հասցնում, քանի որ դրանք երկրի հարստությունն են: Այս վայրը ոչ միայն մեզ, այլև երկրին ու պետությանն է պատկանում: Դրանց ոչնչացումը մեղք է նաև պետության առջև: Հայտնի չէ, թե ովքեր են այս ամենն արել, հնարավոր չէ նրանց բռնել: Եկեղեցու ամեն մի պատին մի դուռ են բացել և ամեն ցանկացող ազատ ելումուտ է անում ու աղտոտում սրբավայրը»:









Հերթական երկրաշարժը` Իրանում
16 Դեկտեմբերի 2017, 11:00 Հերթական երկրաշարժը` Իրանում
Նկարիչները` հայոց բանակին
15 Դեկտեմբերի 2017, 22:23 Նկարիչները` հայոց բանակին

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica