close
Եղանակը Երևանում
18 Դեկտեմբերի 2017
-1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Դեկ 2017
USD1482.36
GBP1647.76
EUR1568.99
RUB18.19
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Եթե ձեզ ասեն` ես զոհվել եմ, մի հավատացեք. ես Ստամբուլի մոտ եմ ընկնելու»

Հասարակություն

22 Նոյեմբերի 2017, 10:47
 «Եթե ձեզ ասեն` ես զոհվել եմ, մի հավատացեք. ես Ստամբուլի մոտ եմ ընկնելու»

«Սա՛ Հայաստան է և վերջ:Ո՛չ ոք չի կարող ասել, որ սա Հայաստանը չէ, ո՛չ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձման դնել, ինչպես նաև մնացած Հայոց հողերը: Ո՛չ մի տեսակի գաղափար չի կարող արդարացնել Շահումյանի, Գետաշենի, Արցախի հանձնումը ...»:

«Եթե ձեզ ասեն` ես զոհվել եմ, մի հավատացեք. ես Ստամբուլի մոտ եմ ընկնելու»

«Զինվորին չի կարելի հենց այնպես զոհաբերել, ինչ է թե հողակտոր ես ազատագրում: Բոլոր նախագծերը, հարձակումները, պաշտպանությունները կառուցեք այնպես, որ հնարավորինս զոհ չլինի»

Ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը  ծնվել է 1942 թվականին՝ Թիֆլիսում: 1947-1959թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում, ապա ընդունվել Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից էլ հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ:

Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Ազգալդյանը մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին:  1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։

Ազգալդյանը Արցախում նախ գործել է Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը:

Լեոնիդ Ազգալդյանը զոհեվլ է 1992 թ. հունիսի 21-ին՝ Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ՝գնաց թշնամու դավադիր կրակոցներից։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում
16 Դեկտեմբերի 2017, 21:30 ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում
Դեկտեմբերի 20-ից՝ տեղումներ
16 Դեկտեմբերի 2017, 18:00 Դեկտեմբերի 20-ից՝ տեղումներ

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica