close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2018
+23°
+25°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2018
USD1480.37
GBP1636.68
EUR1563.47
RUB17.69
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավտովթար Ձորաղբյուր-Մայակովսկի ճանապարհին. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

Հասարակություն

21 Նոյեմբերի 2017, 23:20
 Ավտովթար Ձորաղբյուր-Մայակովսկի ճանապարհին. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նոյեմբերի 21-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Մայակովսկի ավտոճանապարհին բախվել են Opel և Nissan մակնիշի ավտոմեքենաները, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի 242717 HC պետհամարանիշով (վարորդ՝ 1991 թ. ծնված՝ Վ. Գ.) և «Nissan Teana» մակնիշի 51 FU 500 պետհամարանիշով (վարորդ՝ Մ. Հ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Գ.-ը հոսպիտալացվել է Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը և  իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica