close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2017
+3°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2017
USD1482.36
GBP1647.76
EUR1568.99
RUB18.19
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դեկտեմբերին Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին տեղեկատվության Նալբանդյանը չի տիրապետում

Արցախ

21 Նոյեմբերի 2017, 12:30
 Դեկտեմբերին Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին տեղեկատվության Նալբանդյանը չի տիրապետում

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց` արդյո՞ք երեկվա և այսօրվա հանդիպումների արդյունքում հաջողվեց որևէ առաջընթացի հասնել, և քանի որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպում է նախատեսված, մինչ այդ օրը պատրաստ կլինի՞ ինչ-որ փաստաթուղթ:

 Նալբանդյանը պատասխանեց, որ տեղյակ չէ, որ նման հանդիպում է նախատեսված: «Ինչ վերաբերում է ինչ-որ կտրուկ առաջընթացի, ես մեկ շաբաթ առաջ Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասացի, որ այստեղ դժվար է անիվ հորինել. կարգավորման հիմնական տարրերը, սկզբունքներն արդեն դրված են սեղանին, կան աշխատանքային փաստաթղթեր, կուտակված որոշ նյութ: Մենք շատ երկար ենք վարել բանակցությունները: Ադրբեջանն ասում է, որ մենք չենք ուզում բանակցել հիմնական սկզբունքների շուրջ, իսկ դուք խոսում եք ինչ-որ առաջընթացի մասին: Սակայն, չնայած Ադրբեջանի նման ապակառուցողական դիրքորոշմանը, անշուշտ, պետք է շարունակել բանակցությունները, որովհետև  բանակցային գործընթացին այլընտրանք չկա»,- ասաց ՀՀ արտգործնախարարը:

Հերթական երկրաշարժը` Իրանում
16 Դեկտեմբերի 2017, 11:00 Հերթական երկրաշարժը` Իրանում
Նկարիչները` հայոց բանակին
15 Դեկտեմբերի 2017, 22:23 Նկարիչները` հայոց բանակին

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica