close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2018
+10°
+18°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2018
USD1484.13
GBP1630.63
EUR1556.80
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը խոսքից գործի չի անցնում. Նալբանդյանը՝ Լավրովի հետ ասուլիսի ժամանակ

Քաղաքական

21 Նոյեմբերի 2017, 12:09
 Ադրբեջանը խոսքից գործի չի անցնում. Նալբանդյանը՝ Լավրովի հետ ասուլիսի ժամանակ

Քիչ առաջ ավարտվեց ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը։ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախ նշեց, որ իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հաճախ են հանդիպում, և այսօր էլ ուրախ է  նրան տեսնել Երևանում։

ՌԴ ԱԳ նախարարի այս այցը դիտարկվում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի համատեքստում։

Սերգեյ Լավրովը շեշտեց, որ հայ-ռուսական հարաբերությունները ներկայումս ռազմավարական համագործակցության բնույթ ունեն։ Նա շեշտեց նաև հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը` ասելով, որ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ռազմական նշանակության ապրանք, ինչի կարիքն ունի Հայաստանը։

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, Լավրովը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կշարունակեն ձևավորել պայմաններ հակամարտության կարգավորման համար։

Ռուս լրագրողի հարցին, որ թե' Բաքվում, թե' Երեւանում պնդում են, թե պատրաստ են հարցի լուծմանը, ուրեմն ո՞րն է խնդիրը, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանեց, որ խնդիրը Ադրբեջանի կողմից խոսքից գործի չանցնելն է: Նալբանդյանը հիշեցրեց կազանյան բանակցությունները, եւս մեկ անգամ ընդգծեց, որ թվում էր, թե հարցը վերջնականապես լուծվում է, բայց գագաթաժողովից ընդամենը 10 օր առաջ Ադրբեջանը նամակ է ուղարկում, որից պարզ է դառնում, որ հարցի հանգուցալուծումն այս անգամ եւս ձախողված է:

«Դրանից առաջ Սոչիում, Աստրախանում, Սանկտ Պետորբուրգում… Չեմ ուզում խորանալ, բայց համաձայնություն եղել է նաեւ Կազանից հետո, սակայն Ադրբեջանի խոսքն ու գործը իրար հետ չեն համընկնում»,- նշեց Նալբանդյանը եւ հիշեցրեց, որ Ադրբեջանի հետ որոշ հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում, բայց դրանից հետո էլ Ադրբեջանը հրաժարվել է ստանձնած պայմանավորվածություններից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica