close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2018
+27°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2018
USD1482.59
GBP1639.29
EUR1559.61
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՖԻԴԵ-ի Գրան պրի. 5-րդ տուրից հետո Արոնյանն առաջատար է

Սպորտ

21 Նոյեմբերի 2017, 11:43
 ՖԻԴԵ-ի Գրան պրի. 5-րդ  տուրից հետո Արոնյանն առաջատար է

Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող  ՖԻԴԵ-ի Գրան պրիի վերջին փուլի հինգերորդ տուրի ինը պարտիաներն էլ ոչ-ոքի ավարտվեցին:

Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Այս շախմատիստները հանդիպել էին նաեւ այս տարի Թբիլիսիում կայացած աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում, որտեղ մեր գրոսմայստերը փայլուն հաղթանակ էր տարել:

Հինգ տուրից հետո Լեւոն Արոնյանը 3.5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Միանգամից վեց շախմատիստ զիջում է կես միավորով:

Նոյեմբերի 22-ին կայանալիք վեցերորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Պյոտր Սվիդլերի հետ (ՌԴ):

Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 25-ին:

Եղանակն՝ առաջիկա օրերին
18 Հունիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica