close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2018
+30°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2018
USD1480.30
GBP1626.02
EUR1558.49
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բյուրականի աստղադիտարանին պատկանող տարածքներում կստեղծվի դենդրոպարկ

Տնտեսական

20 Նոյեմբերի 2017, 22:49
 Բյուրականի աստղադիտարանին պատկանող տարածքներում կստեղծվի դենդրոպարկ

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած աշխատանքային խումբն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: Աշխատանքային խմբում եղել են գերատեսչության Կենսառեսուրսների կառավարման գործակալության, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի և պատասխանատու այլ ստորաբաժանումների աշխատակիցներ: Այցելության նպատակը գիտական կենտրոնի հետ համագործակցության նոր փուլի մեկնարկն էր:

Ա. Մինասյանը շրջայց է կատարել Բյուրականի աստղադիտարանի տարածքում, ծանոթացել պուրակի ներկա վիճակին: Նախարարին ներկայացվել է նաև  մեծ աստղադիտակի աշխատանքը: 

Աստղադիտարանի տնօրինությունը դեռևս 2010 թվականին հանդես էր եկել իրեն պատկանող տարածքներում դենդրոպարկ հիմնելու նախաձեռնությամբ: Առաջարկի մասին տեղյակ էր պահվել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել էր օպերատիվ գործողություններ սկսել այդ ուղղությամբ:
 

Որպես համատեղ աշխատանքի մեկնարկ` ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր:
 

 Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը իր ելույթում  նշել է, որ աստղագետները շատ կարևորում են բնապահպանական խնդիրները, մասնավորապես գիշերային երկնքի` մթության պաշտպանումը արհեստական լուսավորությունից: Արծվիկ Մինասյանը նկատել է, որ Աստղադիտարանի 50 հա տարածքը հարուստ է բույսերով և կենդանիներով, և դրանց տեսակների ավելացումը կարևոր է ազգային արժեք համարվող աստղադիտարանի համար, ինչ նպատակով էլ առաջարկել են ստեղծել դենդրոպարկը: 

նապահպանության նախարարը շեշտել է այն իրողությունը, որ Հանրապետության խոշոր գիտական կառույցը կարևորում է բնապահպանական խնդիրները, ինչը էկոմշակույթի ձևավորման ակնառու օրինակ է և ուղերձ մյուս նմանատիպ և տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններին: Այս տեսանկյունից նախարարը օրինաչափ է համարել, որ համագործակցությունը կառուցվելու է դենդրոպարկի հիմնման գործընթացի շուրջ: Սակայն այդ համագործակցությունը հետագայում  խորացվելու է և առաջարկել է մեծացնել կիրառական տիեզերագիտության օգտագործումը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում` Հայաստան հրավիրելով այդ ուղղությամբ աշխատող միջազգային գիտական կենտրոնների փորձագետներին:

«Աստղադիտարանի տարածքում դենդրոպարկի առկայությունը կհամադրի էկոտուրիզմը և գիտական տուրիզմը, ինչը կնպաստի արտերկրից Հայաստան մասնագետների հոսքին: Համաձայնագրով մեծ գործընթացի մեկնարկ է տրվում` շրջակա միջավայրի պահպանության գործում գիտական կենտրոնների ուղղակի ներգրավման ձևաչափով»,- նկատել է Արծվիկ Մինասյանը: 

Բակում գյուրզա են գտել
18 Հուլիսի 2018, 11:55 Բակում գյուրզա են գտել
Գորիսում տուն է այրվել
17 Հուլիսի 2018, 23:26 Գորիսում տուն է այրվել
Արդեն ուշանում էինք
17 Հուլիսի 2018, 21:24 Արդեն ուշանում էինք

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica