close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2017
+3°
+6°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2017
USD1482.74
GBP1649.33
EUR1570.65
RUB18.24
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը ՏՏ ոլորտը դիտարկում է որպես տնտեսության առանցքային ճյուղերից մեկը. վարչապետ

Տնտեսական

20 Նոյեմբերի 2017, 20:03
 Կառավարությունը ՏՏ ոլորտը դիտարկում է որպես տնտեսության առանցքային ճյուղերից մեկը. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՏՏ ոլորտի հետագա զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Ընկերությունների ներկայացուցիչները ոլորտի հետագա զարգացման տեսանկյունից կարևորել են հիմնականում չորս՝ կրթական բարեփոխումների, վերազգային կորպորացիների ներգրավման, ստարտափերի խթանման, թվային օրակարգի իրականացման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացումը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը պատրաստակամ է քննարկել այս բնագավառի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն՝ առաջարկելով ներկայացնել ճանապարհային քարտեզ՝ հստակ ու որոշակի միջոցառումների հաջորդականությամբ և պետական մարմինների ու մասնավոր հատվածի հստակ գործառույթներով: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը ՏՏ ոլորտը դիտարկում է որպես տնտեսության առանցքային ճյուղերից մեկը, և ակնկալում է, որ պետություն-մասնավոր հատվածի հետևողական փոխգործակցության շնորհիվ հնարավոր կլինի լուրջ արդյունքներ արձանագրել: 

 
 
 
 
Նոր խաչքար Բաղանիսում
14 Դեկտեմբերի 2017, 23:50 Նոր խաչքար Բաղանիսում
Նալբանդյանը կմեկնի Կիև
14 Դեկտեմբերի 2017, 16:11 Նալբանդյանը կմեկնի Կիև

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica