close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2018
+16°
+21°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2018
USD1483.48
GBP1634.62
EUR1557.16
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խնամքի և սանիտարական հատումների նպատակով ծառերի նախնական հաշվառման աշխատանքներ են կատարվել

Հասարակություն

20 Նոյեմբերի 2017, 17:53
 Խնամքի և սանիտարական հատումների նպատակով ծառերի նախնական հաշվառման աշխատանքներ են կատարվել

Ի պատասխան սոցիալական ցանցերում շրջանառվող՝ համարակալված ծառերի վերաբերյալ բարձրաձայնումներին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ նշյալ ծառերը գտնվում են «Հայանտառ»-ի Լալվարի անտառտնտեսություն մասնաճյուղի Թումանյանի անտառպետության 25-րդ քառակուսու 64, 66, 59 անտառամասերում, որտեղ, անտառտնտեսության կողմից 2018 թվականի խնամքի և սանիտարական հատումների նպատակով, տարածքի նախնական ընտրության և հատման համար ծառերի հաշվառման աշխատանքներ են կատարվել:

Նշյալ անտառային տարածքը հասունացող 60-70 տարեկան կաղնուտ է՝ հասուն և գերհասուն բոխու ուղեկցությամբ: Որպես արժեքավոր ծառատեսակ, կաղնու աճը և բնական վերաճը խթանելու նպատակով՝ հատման են նշանակվել հասուն և գերհասուն բոխու ծառերը, որոնք արդեն իսկ պատված են փչակներով, փայտակեր վնասատուներով և հիվանդություններով (ըստ ներկայացված լուսանկարների, ինչպես նաև՝ անտառտնտեսության կողմից ներկայացված տեղեկության), ինչը, սակայն, դեռ հիմք չէ նշված տարածքում հատումներ իրականացնելու համար:

Համաձայն ՀՀ անտառային օրենսգրքի՝ բնափայտի մթերումն իրականացվում է և տարեկան հատատեղերը որոշվում են անտառշինական նախագծերի (անտառկառավարման պլանների) հիման վրա, իսկ դրանց բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում՝ բնափայտի մթերումն իրականացվում է պետական կառավարման լիազոր մարմնի ստեղծած մասնագիտական հանձնաժողովների փաստացի ուսումնասիրությունների և եզրակացությունների հիման վրա։ Սանիտարական հատումների անհրաժեշտությունը և ծավալները հիմնավորվում են անտառպաթոլոգիական ուսումնասիրությունների կամ մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալների հիման վրա:

Նշված տարածքում հատատեղի նախնական հատկացման և հատման համար ընտրված ծառերի մասով դեռ պետք է կատարվեն փաստացի ուսումնասիրություններ՝ մասնագիտական հանձնաժողովի կողմից, որի եզրակացության հիման վրա միայն կորոշվի հատատեղի հատկացման հարցը: Անտառտնտեսություն մասնաճյուղերը մինչև 2017թ. վերջ ավարտելու են իրենց կողմից ընտրված հատատեղերի հատկացման աշխատանքները, և արդյունքները ներկայացնելու են Հայանտառ ՊՈԱԿ-ին, որն էլ, համապատասխան ուսումնասիրություններից հետո, դրանք ներկայացնելու է պետական կառավարման լիազորված մարմին՝ սահմանված կարգով ուսումնասիրելու և 2018 թվականի տարեկան հատատեղային ֆոնդի ծավալները, ըստ հատման տեսակների, որոշելու համար: Որոշ Անտառտնտեսություն մասնաճյուղերում Հայանտառ ՊՈԱԿ-ի կողմից ուսումնասիրություններ և նման ընթացակարգ արդեն կիրառվել է կամ ընթացքի մեջ է, իսկ Լալվարի անտառտնտեսություն մասնաճյուղում՝ դեռ ոչ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն

ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
18 Հոկտեմբերի 2018, 21:14 ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica