close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2018
+27°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2018
USD1482.59
GBP1639.29
EUR1559.61
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ծառուկյան» խմբակցությունը չի ներկայանում ԱԺ ճեպազրույցներին. նեղացա՞ծ են լրագրողներից

Քաղաքական

20 Նոյեմբերի 2017, 17:17
 «Ծառուկյան» խմբակցությունը չի ներկայանում ԱԺ ճեպազրույցներին. նեղացա՞ծ են լրագրողներից

Հայտնի է, որ ԱԺ հերթական քառօրյայից հետո ԱԺ խմբակցությունները ճեպազրույց են ունենում լրագրողների հետ: Սակայն 6-րդ գումարման ԱԺ նստաշրջանի ճեպազրույցներին «Ծառուկյան» խմբակցությունը չի ներկայանում:  Միայն առաջին ճեպազրույցին են մասնակցել:

Հնարավոր է` «Ծառուկյան» խմբակցությունը նեղացած է լրագրողներից, այն բանից հետո, երբ առաջին ճեպազրույցի ժամանակ հարց հնչեց. «Կան տեղեկություններ, որ դուք ընդդիմադիր խմբակցություն եք, քաղաքական ո՞ր ուժին և ո՞ր արարքին եք ընդդիմադիր»: Ակնհայտ էր, որ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անակնկալի է եկել այդ հարցից:  Նա միայն նշել էր, որ իրենք երբևիցե ինքնանպատակ, անձնավորված քննադատությամբ չեն զբաղվում, բայց կաշկանդված էլ չեն քաղաքական գործընթացներին թե' լավ, թե' վատ գնահատական տալու հարցում: Նաև, դիմելով լրագրողին, հավելել էր. «Եթե մենք միջանձնյա փոխադարձ հարգանք ունենք Ձեզ հետ, դա չի նշանակում, որ Դուք կաշկանդված եք Ձեր սուր հարցապնդումներն ինձ ներկայացնել, իսկ ես` տալ դրանց պատասխանը»:

Հարկ է նշել, որ թեև խմբակցության առաջատար դեմքերը  բյուջեի քննարկումների ժամանակ թե' հանձնաժողովներում և թե' ԱԺ ամբիոնից խոսքեր չխնայեցին`  քննադատելու կառավարությանը, վարչապետին և 2018 թվականի բյուջեի նախագիծը, սակայն այս անգամ էլ շռայլ չգտնվեցին լրագրողների հետ շփման հարցում: Թվում էր` ասելու շատ բան կունենան լրագրողներին, բայց այս անգամ էլ չցանկացան` գուցե անցանկալի հարցերից խուսափելու համար:

Yerkir.am-ը փորձեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից ճշտել` ո՞րն է ճեպազրույցներին չներկայանալու պատճառը: Նա նշեց, որ այս պահին հայ-բելառուսական համաժողովին է մասնակցում, որ ավելի ուշ զանգահարենք, սակայն դրանից հետո մեր բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, թե չի կարող ասել` ինչո՞ւ կուսակցության այն անդամները, որ պետք է ներկայանան ճեպազրույցների, չեն գալիս:

Մենք փորձեցինք կապ հաստատել խմբակցության պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանի, Իվետա Տոնոյանի հետ, սակայն այս դեպքում էլ մեր զանգերը մնացին անպատասխան:

 

Ամալյա Առաքելյան

Եղանակն՝ առաջիկա օրերին
18 Հունիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica