close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2017
+3°
+6°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2017
USD1482.74
GBP1649.33
EUR1570.65
RUB18.24
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձգտելու եմ հասնել իմ բարձր մակարդակին. Արսեն Ջուլֆալակյան

Սպորտ

20 Նոյեմբերի 2017, 15:50
 Ձգտելու եմ հասնել իմ բարձր մակարդակին. Արսեն Ջուլֆալակյան

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը երկար դադարից հետո վերադառնում է միջազգային գորգ: Սա պայմանավորված է ըմբշամարտի  նոր կանոններով: Աշխարհի առաջնությունից հետո պարզ դարձավ, որ 2018 թվականից ըմբշամարտում  կրկին կկիրառվի չորեքթաթ դրությունը, կլինեն նոր քաշային կարգեր ու էլի որոշ փոփոխություններ:

«Կանոնների փոփոխություններն ինձ շատ հարազատ են ու հաճելի. չորեքթաթ դրություն, ամեն օր կշեռք, նաեւ քաշային կարգերն են շատ հարմար: Վերադառնալու եմ՝ ձգտելով հասնել իմ բարձր մակարդակին: Ամենակարեւորը՝  ունեմ մեծ ցանկություն, կա մոտիվացիա, զգում եմ, որ պատրաստ եմ: Պայքարելու եմ Տոկիո 2020-ի համար: Այնտեղ պետք է լրացնեմ Ռիոյի օլիմպիական խաղերի բացը: Չեմ ցանկանում Տոկիո գնալ պարզապես մասնակցության համար: Եթե զգամ, որ մեդալի համար չեմ կարող պայքարել, հաստատ կթողնեմ, անիմաստ չեմ տանջի ինձ: Բայց ներքին համոզմունք կա, որ ստացվելու է»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Արսեն Ջուլֆալակյանը:

Ըմբիշն օրեր առաջ ստացել է ամբողջական կանոնակարգը եւ դեռ չի հասցրել  լիովին ուսումնասիրել: Սակայն, ըստ նրա, նոր կանոններով մրցավարական սուբյեկտիվությունը հասնելու է նվազագույնի.

«Իմ տվյալներով` յուրաքանչյուր մրցափուլում լինելու է մեկ չորեքթաթ դրություն: Պարտադիր չէ, որ այն տարբեր մարզիկների օգտին լինի: Ինչ-որ տեղ պահպանվում է մրցավարի սուբյեկտիվությունը, նա է որոշելու՝ որ ըմբիշն է ակտիվ: Ամեն դեպքում, 95 տոկոսով մրցավարը չի փորձելու միջամտել սուբյեկտիվ կերպով: Դա նաեւ ֆեդերացիայի հեղինակության հարցն է: ՄՕԿ-ը շատ լուրջ հետեւում է բոլոր ֆեդերացիաներին, ու յուրաքանչյուր բողոք, հարված է տվյալ մարզաձեւի միջազգային ֆեդերացիային:

Կարծում եմ՝ կողմնապահություն կարող է լինել որոշիչ գոտեմարտերում կամ իքս թվով հավաքականների համար: Իհարկե, բացարձակ օբյեկտիվություն ոչ մի բնագավառում չկա: Պետք է սպասել նման զարգացումների: Բայց մի բան է, երբ սուբյեկտիվությունը 50/50 է, այլ բան՝ 90/10 հարաբերակցությունը: Կարծում եմ՝ 2018 թվականից ուժի մեջ մտնող կանոններով հասնում ենք նրան, որ ավելի մեծ դեր խաղում են մարզիկի որակները»,- նշեց ըմբիշը:

Տարեսկզբին Ջուլֆալակյանը կմասնակցի Հայաստանի առաջնությանը եւ կփորձի ընդգրկվել  ազգային հավաքականում:

Նոր խաչքար Բաղանիսում
14 Դեկտեմբերի 2017, 23:50 Նոր խաչքար Բաղանիսում
Նալբանդյանը կմեկնի Կիև
14 Դեկտեմբերի 2017, 16:11 Նալբանդյանը կմեկնի Կիև

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica