close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2018
+20°
+22°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2018
USD1480.99
GBP1682.62
EUR1594.84
RUB17.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաղդասարյանը չի ընդունում, որ չեն պաշտպանել վարչապետին «Ծառուկյան» խմբակցության հարձակումներից

Քաղաքական

20 Նոյեմբերի 2017, 15:35
 Բաղդասարյանը չի ընդունում, որ չեն պաշտպանել վարչապետին «Ծառուկյան» խմբակցության հարձակումներից

Օրերս ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը  հայտարարել էր, որ իրենք քննիչ հանձնաժողով ստեղծելու հնարավորություն են ուզում ստանալ, որի արդյունքում սենսացիոն բացահայտումներ կանեն գազի և բենզինի ոլորտում: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այս հայտարարության կապակցությամբ ասաց`  թող առաջարկություն ներկայացնեն, և եթե անհրաժեշտություն լինի, որ ստուգումներ կատարեն, իրենք կկատարեն այդ ստուգումները: «Համենայն դեպս, պետք է իմանաք, որ այդ ոլորտները տնօրինողը ՀՀ իշխանությունները չեն»,- ասաց նա:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում «Ծառուկյան» խմբակցության՝ կառավարությանն ուղղված քննադատությունների տարափը, և ինչո՞ւ ՀՀԿ-ն չպաշտպանեց վարչապետ Կարեն Կարապետյանին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք որևէ քաղաքական ուժի ներքին գործերին չենք խառնվում, և դա ընդունելի չեմ համարում, դա նրանց ներքին գործն է: Բյուջե է քննարկվում, և ընդդիմադիրները պետք է իրենց կեցվածքը դրսևորեն: Այլ խնդիր է, թե որքանով են օբյեկտիվ և որքանով օբյեկտիվ չեն»:

Բաղդասարյանի խոսքով` 8 ելույթ է եղել ընդդիմությունից, 8 ելույթ` ՀՀԿ-ի կողմից: «ՀՀԿ-ականների ելույթները շատ հիմնավոր պաշտպանել են մեր քաղաքական թիմի անդամ Կարեն Կարապետյանին: Նորից ենք պաշտպանում, նորից ենք ասում՝ այս բյուջեն իրատեսական է, որևէ ճոխ բան նկարագրված չէ: Սա ապագա զարգացման համար հիմք և հեռանկար է ստեղծում: Բյուջեն ներկայացրել է կառավարությունը, դա թիմային բյուջե է: Եթե մենք չպաշտպանեինք մեր կառավարությանը, կասեինք՝ իշխանությունը կապ չունի, դա միայն կառավարությանն է: Մենք վարչապետին պաշտպանում ենք, որովհետև 1-2 տարի է քաղաքականության մեջ, վարչապետը դեռ 15-20 տարի առաջ զբաղվել է բիզնեսով և բավականին հաջողված բիզնեսմեն է եղել, բավականին պահանջված մենեջեր: Ինչ վերաբերում է քննադատություններին այդ անձի նկատմամբ, դրանք հիմքեր չունեն»,-շեշտեց նա:

Հարցին էլ` «Ծառուկյան» խմբակցության կոշտ քննադատություններից հետո հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն նիստ հրավիրի ՝ որոշելով ստուգել դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարկերը, պատգամավորը պատասխանեց. «Ես դեմ եմ առանձին հարկեր, առանձին ինչ-որ բաները ստուգելուն, պետք է դաշտը հավասար լինի բոլորի համար: Այսօր մենք պետք է տանենք այն քաղաքականությունը՝ անկախ նրանից `ով է բարձրաձայնում, ինչ խնդիրներ են առաջ քաշում, ինչ-որ առանձին մոլերի մասին խոսակցություն է գնում, բոլորը պետք է հավասարապես ստուգվեն և բերվեն հավասար դաշտ: Ես ցանկություն չունեմ ուրիշի ունեցվածքը հաշվելու, բայց մեր երկրում բոլորը պետք է լինեն հավասար»:

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica