close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2018
+22°
+35°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2018
USD1480.60
GBP1624.64
EUR1557.74
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արգենտինայում տեղի է ունեցել ՀՅԴ ներկուսակցական համաժողով

Քաղաքական

20 Նոյեմբերի 2017, 14:44
 Արգենտինայում տեղի է ունեցել ՀՅԴ ներկուսակցական համաժողով

Այսօր խորհրդարանում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այս շաբաթ Արգենտինայում տեղի է ունեցել կուսակցական համաժողով:

«Արգենտինայում ներկուսակցական համաժողով անցկացրեցինք, որին մասնակցեցին  Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը և ես: Նման ֆորմատով տարբեր հանդիպումներ մենք միշտ անցկացնում ենք: Հանդիպել ենք  Կանադայի, ԱՄՆ-ի Կենտրոնական և Արևելյան կոմիտեների, ինչպես նաև  Բրազիլիայի, Ուրուգվայի, Արգենտինայի և Ավստրալիայի մեր կառույցների ներկայացուցիչների հետ: Նման հանդիպումներ ամեն տարի տեղի են ունենում»,- հայտնեց նա:  

Ամփոփելով նախորդ շաբաթը` պատգամավորը կարևորեց մոտ մեկուկես ամիս առաջ տեղի ունեցած` Միացյալ Արևելքի տարածաշրջանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի համաժողովը, նաև նշեց, որ մոտ ապագայում լինելու է ևս մի համաժողով` ԱՊՀ երկրներ- Հայաստան-Արցախ կտրվածքով:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica