close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2018
+31°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միջազգայնացումը՝ «Հայբուսակ»-ի գերակա ուղղություն. նոր համաձայնագրեր օտարերկրյա բուհերի հետ

Հասարակություն

20 Նոյեմբերի 2017, 14:38
 Միջազգայնացումը՝ «Հայբուսակ»-ի գերակա ուղղություն. նոր համաձայնագրեր օտարերկրյա բուհերի հետ

Օրերս «Հայբուսակ» համալսարանը հյուրընկալել էր Վարշավայի հումանիտար ու Բիզնեսի և կառավարման համալսարանների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում համալսարանների միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:

Համագործակցությունն ուսանողներին կրկնակի դիպլոմ ստանալու հնարավորություն կընձեռի, բացի այդ՝ ուսանողների, դասախոսկան կազմի փոխանակման ծրագրեր կիրականացվեն, ինչպես նաև կլինեն համատեղ կոնֆերանսներ, առցանց դասախոսություններ, սեմինարներ ու քննարկումներ:

«Հայբուսակ»-ի ռեկտոր Սուրեն Հարությունյանն ընդգծեց համատեղ կրթական ծրագրերի կարևորությունն արդի բարձրագույն կրթական դաշտում: «Համոզված եմ, որ Վարշավայի երկու բուհերի հետ սկսվող համագործակցությունը նոր ճանապարհ է բացելու մեզ համար միջազգայնացման, որակի բարձրացման ոլորտում: Կարծում եմ, որ ուսանողների, դասախոսների փոխանակությունն արդյունավետ կլինի երկու բուհերի համար էլ»,- ասաց նա:

Վարշավայի Բիզնեսի և կառավարման համալսարանի ռեկտոր Յարոսլավ Բեդկովսկին նույնպես կարևորեց համագործակցությունը՝ շեշտելով հատկապես ուսանողների և դասախոսների փոխանակման հնարավորությունը: «Այս առումով համաձայնագիրը կարևոր է ինչպես «Հայբուսակ»-ի, այնպես էլ մեզ համար: Այն հնարավորություն է տալու ոչ միայն ուսանողների և դասախոսական կազմի, այլ նաև կրթական ծրագրերի փոխանակման: Վստահ եմ, որ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու»,- նշեց նա:  

Բուհերը եվրոպական չափանիշներով կիրականացնեն բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ծրագրեր մի քանի տնտեսագիտական և հումանիտար մասնագիտություններով:

«Հայբուսակ»-ի կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն Աննա Սուքիասյանի խոսքով էլ՝ բուհի գերակա ուղղություններից մեկն էլ միջազգայնացումն է: «Այս տարի վերահաստատել ենք մեր համագործակցությունը Տալլինի բժշկական քոլեջի հետ: Բացի այդ՝ եվրոպական մի շարք բուհերի հետ ենք համագործակցում, օրինակ` Շվեյցարիայի բաց համալսարանի: Կարևորում ենք մեր համագործակցությունը Բժշկական մասնագիտություն ունեցող օտարերկրյա շրջանավարտների կենտրոնի հետ՝ հաշվի առնելով փաստը, որ մեր շրջանավարտներից մեկն արդեն իսկ աշխատում է այնտեղ»,- ասաց նա: 

Օդի ջերմաստիճանը կնվազի
21 Հուլիսի 2018, 18:00 Օդի ջերմաստիճանը կնվազի
7 օր` առաջնագծում
21 Հուլիսի 2018, 13:55 7 օր` առաջնագծում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica