close
Եղանակը Երևանում
18 Դեկտեմբերի 2017
-1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Դեկ 2017
USD1482.36
GBP1647.76
EUR1568.99
RUB18.19
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե ՀՀԿ-ն Վանաձորի ավագանու քնած դշխուհին է, ՀՎԿ-ն իր համբույրներով կարող է փորձել նրան վերակենդանացնել. Փաշինյան

Քաղաքական

20 Նոյեմբերի 2017, 12:29
 Եթե ՀՀԿ-ն Վանաձորի ավագանու քնած դշխուհին է, ՀՎԿ-ն իր համբույրներով կարող է  փորձել նրան վերակենդանացնել. Փաշինյան

Այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՍԴ որոշումը դե յուրե արձանագրեց Վանաձորի ավագանու մահը:

«Հուշագրերի ստորագրման տեսքով տեղի ունեցածը դիակը դե յուրե վերակենդանացնելու փորձ է, ինչը չի նշանակում, որ դիակը սկսեց կենդանանալ։ Դե յուրե գոյություն չունեցող մարմինը պետք է լուծարվի։ Սա այն ուղիղ հետևությունն է, որը բխում է ՍԴ որոշումից», - նշեց պատգամավորը։

Փաշինյանը հայտնեց, որ այսօր իրենք պատրաստվում են դիմել կառավարություն՝ կոչ անելով կյանքի կոչել ՍԴ որոշումը՝ Վանաձորի ավագանին լուծարելու համար։

Անդրադառնալով «Հայկական վերածնունդ»-ի և ՀՀԿ-ի միջև Վանաձորում կնքված հուշագրին՝ պատգամավորը նշեց, որ այդ հուշագիրը ցույց տվեց, թե ովքեր էին խախտել նախնական պայմանավորվածությունները ընտրությունների ժամանակ։ ««Հայկական վերածնունդը» կարող է ասել՝ պատրաստ ենք մահացած հիվանդի հետ ամուսնանալ և փորձել վերակենդանացնել։ Եթե ՀՀԿ-ն Վանաձորի ավագանու քնած դշխուհին է, «Հայկական վերածնունդն» իր համբույրներով կարող է փորձել նրան վերակենդանացնել, բայց տվյալ դեպքում մահացած դշխուհու հետ գործ ունենալն ու նրան վերակենդանացնելը դժվար է։ ՀՎԿ-ի քաղաքական մահը մենք շուտ էինք արձանագրել, բայց հիմա ՀՀ-ում այլևս նման քաղաքական ուժ գոյություն չունի, և հիմա դրա մասին նույնիսկ ստորագրված հուշագիր կա», - նշեց Փաշինյանը։

Դիտարկմանը` Բիշարյանը «անբարոյական» էր որակել նրանց, ովքեր իրենց երդումը խախտել էին և Ասլանյանի օգտին քվեարկել քաղաքապետի ընտրություններում, հարցին`հիմա վստա՞հ են, որ անբարոյականներն այդ տան ներսում են, «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն արձագանքեց. «Տիկին Բիշարյանը մեկնաբանել է իր այդ հայտարարությունը: Հասարակության համար պարզ դարձավ` ովքեր էին այդ մարդիկ»:

Փաշինյանն էլ ավելացրեց, որ այնպես չէ, որ հանրության համար մինչև հիմա պարզ չէր:

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում
16 Դեկտեմբերի 2017, 21:30 ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում
Դեկտեմբերի 20-ից՝ տեղումներ
16 Դեկտեմբերի 2017, 18:00 Դեկտեմբերի 20-ից՝ տեղումներ

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica