close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+15°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից. Աղվան Վարդանյան

Քաղաքական

20 Նոյեմբերի 2017, 11:40
 ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից. Աղվան Վարդանյան

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ևս մեկ անգամ նշեց, թե ինչու է ՀՅԴ-ն կողմ 2018 թվականի բյուջեի նախագծին:

«Կոռուպցիայի դեմ պայքարի նկատելի արդյունքներ, ստվերի կրճատման միտում, հարկային, մաքսային ոլորտների էական բարելավում, ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքներում, Հայաստանի գրավչության ամրապնդում և այլն: Այսպիսի իրողություններ է տեսել ՀՅԴ-ն 2018 թվականի բյուջեի նախագծում։ Կուզեի, որ դուք էլ կամաց-կամաց սկսեիք այդպես մտածել, բայց դա անհույս ցանկություն է»,- ասաց պատգամավորը։

Դիտարկմանը`ընդդիմությունը նշում է, որ կառավարությունը ձախողել է, ի՞նչ խղճով է ՀՅԴ-ն կողմ այս բյուջեի նախագծին, Վարդանյանը պատասխանեց. «ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից»:

Նա հիշեցրեց, որ անհրաժեշտ է նայել, թե ինչպես են այդ նույն ուժերը քվեարկել նախորդ կառավարությունների ներկայացրած բյուջեների նախագծերին, այն դեպքում, երբ նրանք լիովին ձախողել էին:

«Ընդդիմությունը երբեմն պետք է լինի մոլի։ Նրանց գործն է քննադատել, չտեսնելու տալ ռեալ փաստերը։ Այստեղ թվեր ու փաստեր կան: Տեսեք, թե նախորդ տարի ինչպես են քվեարկել այդ նույն ուժերը: Օրինակ` 2016 թվականին տնտեսական աճը 0.2 տոկոս էր, այս տարվա համար նախատեսվել է 3.2 տոկոս, իսկ եկող տարի նախատեսվում է 3.5 տոկոս»,- նշեց պատգամավորը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica