close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2018
+33°
+34°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2018
USD1480.60
GBP1624.64
EUR1557.74
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հյուսիս-hարավ ճանապարհային միջանցքի համար վարկային համաձայնագրի մասին օրինագիծն ընդունվեց. ընդդիմությունը դեմ էր

Տնտեսական

17 Նոյեմբերի 2017, 13:31
 Հյուսիս-hարավ ճանապարհային միջանցքի համար վարկային համաձայնագրի մասին օրինագիծն ընդունվեց. ընդդիմությունը դեմ էր

ԱԺ-ն քննարկեց Հյուսիս-hարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Ծրագիր 2 և Ծրագիր 3 վարկային համաձայնագրերը: Հիմնական զեկուցող` տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված համաձայնագրով ՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 2»-ով հատկացվել է  170 մլն ԱՄՆ դոլար վարկ: Վարկի մասնահանման վերջնաժամկետ է սահանվել 2017 հունիսի 30-ը: Իսկ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 3»-ով կնքվել է 100 մլն ԱՄՆ դոլարի վարկի համաձայնագիր: Վարկի մասնահանման վերջնաժամկետ է սահմանվել 2017 դեկտեմբերի 31-ը:

«Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է երկու վարկային համաձայնագրերով վարկի փակման ամսաթիվը երկարաձգել մինչև ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև 2009թ. սեպտեմբերի 15-ին ստորագրված շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի գործողության ժամկետի ավարտը՝ 2019թ. սեպտեմբերի 14-ը, ապահովելով վարկային միջոցների հասանելիությունը շինարարական աշխատանքների ավարտի և իրակացման համար»,- ասաց փոխնախարարը:

Նշենք, որ նախագծին դեմ էին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները: Վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ անչափ կարևորում են Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը և անհամբեր սպասում են դրա ավարտին, այդուհանդերձ, դեմ են քվեարկելու, որովհետև լուրջ վերապահումներ ունեն կատարողականի հաշվետվության թափանցիկության հետ կապված:

Վարման կարգով ելույթ ունեցավ նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ համաձայն է «Ելք» խմբակցության գործընկերների հետ, և իրենք էլ են դեմ քվեարկելու: «Վարկերի օգտագործման հետ կապված մենք ունենք լրջագույն վերապահումներ»,- ասաց պատգամավորը:

Օրինագիծն ընդունվեց ձայների` 55 կողմ, 33 դեմ, 0 ձեռնպահ  հարաբերակցությամբ:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica