close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2017
+3°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2017
USD1482.36
GBP1647.76
EUR1568.99
RUB18.19
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ն ընդունեց բժիշկների դեմ բռնություն գործադրողների պատիժը խստացնելու մասին օրենքի նախագիծը

Քաղաքական

17 Նոյեմբերի 2017, 12:53
 ԱԺ-ն ընդունեց բժիշկների դեմ բռնություն գործադրողների պատիժը խստացնելու մասին օրենքի նախագիծը

ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավորներ Կարեն Ավագյանի և Հրայր Թովմասյանի ներկայացրած՝ բժիշկների դեմ բռնություն գործադրողների պատիժը խստացնելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ դա ակնհայտորեն առաջադիմական փոփոխություն է, և «Ելք» խմբակցությունը կողմ է քվեարկելու: «Բայց մեկ վերապահում ունեմ: Ինձ համար առնվազն տարօրինակ էր, երբ այլընտրանքային կարծիք էր հնչում ՀՀԿ խմբակցությունից. միանգամից սաստեցիք, թե ներկուսակցական հարթակ կա»,- ասաց նա:

Պատգամավորի այս դիտարկմանն արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Դուք մեր ներկուսակցական հարցերով մի' զբաղվեք, հանգիստ եղեք»:

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ ուրախ է, որ «Ելք»-ը կողմ է քվեարկելու: «Ինչ վերաբերում է իմ նկատառմանը, ապա այն հետևյալն էր` ես իմ գործընկերոջ մասնագիտական դիտարկմանը չեմ անդրադառնա ԱԺ ամբիոնից` հաշվի առնելով, որ մենք կարող ենք հանձնաժողովում մասնագիտական քննարկում ծավալել: Սաստելու ոչինչ չկա, խնդրում եմ մի' խեղաթյուրեք»,- հայտարարեց նա:

Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն էր ասել, թե այս նախագծի ընդունումը ժամանակավրեպ է:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ևս վարման կարգով ելույթ ունեցավ: «Ես կոչ եմ անում նախագծի վերաբերյալ քվեարկությունը չքաղաքականացնել, այլ քվեարկել սեփական համոզմունքներին և խղճին համապատասխան»,- ասաց նա:

Նշենք, որ նախագծին մասնավորապես դեմ էր «Ծառուկյան» խմբակցությունը, սակայն դեմ քվեարկեց ընդամենը երկու պատգամավոր, մյուսները՝ ձեռնպահ:

Նախագիծն ընդունվեց ձայների` 56 կողմ, 2 դեմ և 23 ձեռնպահ  հարաբերակցությամբ:

Հերթական երկրաշարժը` Իրանում
16 Դեկտեմբերի 2017, 11:00 Հերթական երկրաշարժը` Իրանում
Նկարիչները` հայոց բանակին
15 Դեկտեմբերի 2017, 22:23 Նկարիչները` հայոց բանակին

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica