close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+17°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կկայանա Վիեննայում դեկտեմբերի 7-8-ը

Արցախ

16 Նոյեմբերի 2017, 16:30
 Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կկայանա Վիեննայում դեկտեմբերի 7-8-ը

Մոսկվայում ավարտվել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ. հայտնում է АПА-ն: Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը:

Նրա խոսքով` բանակցությունները եղել են կառուցողական և առարկայական, տեղի են ունեցել կոնկրետ քննարկումներ ԼՂ հակամարտության հետ կապված բանակցությունների սեղանին դրված բոլոր առաջարկների վերաբերյալ: Ըստ Հաջիևի` ադրբեջանական կողմը բավարարված է անցկացված քննարկումներով:

Նա նաև տեղեկացրել է, որ Մամեդյարովը համաձայնել է հանդիպում ունենալ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, դեկտեմբերի 7-8-ին Վիեննայում անցկացվելիք ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակներում:   

 

Երկրաշարժ` Ադրբեջանում
16 Հոկտեմբերի 2018, 10:44 Երկրաշարժ` Ադրբեջանում
Ուժեղ երկրաշարժ` Չինաստանում
16 Հոկտեմբերի 2018, 10:30 Ուժեղ երկրաշարժ` Չինաստանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica