close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2018
+14°
+22°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2018
USD1480.19
GBP1681.63
EUR1593.95
RUB17.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԼՂ հակամարտության կարգավորման թեման ՌԴ-ի միջազգային օրակարգի առաջնահերթ հարցերից է. Զախարովա

Արցախ

16 Նոյեմբերի 2017, 15:04
 ԼՂ հակամարտության կարգավորման թեման ՌԴ-ի միջազգային օրակարգի առաջնահերթ հարցերից է. Զախարովա

ԼՂ  հակամարտության կարգավորման թեման ՌԴ-ի միջազգային օրակարգի առաջնահերթ հարցերից է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեզ համար այդ թեման միջազգային օրակարգի առաջնահերթ հարցերից մեկն է, որովհետև այն կապված է ոչ թե պարզապես հարևանների, այլ ժողովուրդների հետ, որոնց հետ մեզ կապում է ոչ թե միջազգային իրավական փաստաթղթերի և պարտավորությունների ձևական կողմը, այլ կյանքը և ճակատագիրը: Մենք ընդհանուր կյանք, ճակատագիր ենք ունեցել ոչ միայն տասնամյակներ, այլև դարեր շարունակ: Այդ պատճառով մեզ համար Լեռնային Ղարաբաղի թեման առաջնահերթություն է»,- ասել է նա:

Զախարովան նաև մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ը կարող է հետ կանչել իր համանախագահներին և դրա հետևանքով կփոխվի Մինսկի խմբի ձևաչափը: Նա նշել է, որ այդ հարցը հարկավոր է ուղղել ամերիկյան կողմին:

 «Տեսականորեն ամեն ինչ տրամաբանական է երևում, եթե մի համանախագահ պակասի, ձևաչափը կփոխվի: Այնտեղ մեկ համանախագահ չի լինի:Կլինի՞ այդպես, ի՞նչ պատճառներով, նրանք փո՞ղ չունեն… Դա, իհարկե, նոր խոսք է ամերիկյան տնտեսությունում»,- ասել է Զախարովան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica