close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2018
+16°
+21°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2018
USD1483.48
GBP1634.62
EUR1557.16
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանամետ Շիրինօղլուն հանդիպել է Էրդողանի խորհրդականների հետ

Տարածաշրջան

16 Նոյեմբերի 2017, 13:36
 Իշխանամետ Շիրինօղլուն հանդիպել է Էրդողանի խորհրդականների հետ

Պոլսում հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, իշխանամետ Պետրոս Շիրինօղլուն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականների հետ:

Ըստ «Ակօս»-ի՝ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ ստեղծված ճգնաժամի ֆոնին կայացած այս հանդիպումների մասին լուրը հայկական պարբերականը վերնագրել է՝ «Անկարայում գաղտնի և փակ շփումներ»:

Ըստ  թերթի՝ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն ու Պոլսի հայկական հիմնադրամների մի շարք ղեկավարներ տեղյակ չեն եղել Շիրինօղլուի անցկացրած հանդիպումից: Ուշագրավ է, որ հանդիպման ընթացքում քննարկված թեմաների մասին ոչ մի տեղեկություն չկա:

Հիշեցնենք, որ պատրիարքական ընտրությունների հարցով Շիրինօղլուն նախորդ տարի հանդիպում էր ունեցել նաև նախագահ Էրդողանի հետ:

ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
18 Հոկտեմբերի 2018, 21:14 ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica