close
Եղանակը Երևանում
22 Հուլիսի 2018
+23°
+29°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չենք կարող աշխատավարձը, թոշակը բարձրացնել, հետագայում էլ ասել՝ չենք կարող վճարել. նախարար

Տնտեսական

16 Նոյեմբերի 2017, 13:20
 Չենք կարող աշխատավարձը, թոշակը բարձրացնել, հետագայում էլ ասել՝ չենք կարող վճարել. նախարար

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ աշխատավարձի և թոշակի բարձրացումը մեկ տարվա խնդիր չի լուծում:

«Մենք պետք է ազնիվ լինենք և ասենք, որ այդ բարձրացումներով մեկ տարվա խնդիր չենք լուծում։ Այս հարցը պետք է հեռանկարում դիտարկենք, որովհետև ոչ միայն հաջորդ տարի, այլև մյուս տարի էլ պիտի այդ գումարը վճարենք, հետո տեսնենք` եթե տնտեսական վիճակը նորմալ է, նորից բարձրացնենք»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ այս խնդիրները լուծելու հարցում իր թիմի և ընդդիմադիրների մոտեցումները տարբեր են։ «Մեր մոտեցումը հետևյալն է՝ պետք է ապահովենք տնտեսական աճ, այլապես սոցիալական խնդիրները չենք կարող լուծել։ Մենք չենք կարող մեր ազգաբնակչությանը խոստանալ, որ նվազագույն աշխատավարձը, թոշակները, որպես սոցիալական գործիք, բարձրացնում ենք, բայց եթե ապագա տարիներին բարձր տնտեսական աճ ու հարկային եկամուտներ չունենանք, ասենք՝ չենք կարող ապագայում վճարել ձեր աշխատավարձերն ու թոշակները»,- հավելեց Արամյանը:

Օդի ջերմաստիճանը կնվազի
21 Հուլիսի 2018, 18:00 Օդի ջերմաստիճանը կնվազի
7 օր` առաջնագծում
21 Հուլիսի 2018, 13:55 7 օր` առաջնագծում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica