close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2018
+15°
+18°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2018
USD1484.13
GBP1630.63
EUR1556.80
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանրային հատվածում պետք է կրճատել այն աշխատատեղերը, որոնք անարդյունավետ սնվում են բյուջեից. նախարար

Տնտեսական

16 Նոյեմբերի 2017, 13:18
 Հանրային հատվածում պետք է կրճատել այն աշխատատեղերը, որոնք անարդյունավետ սնվում են բյուջեից. նախարար

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ եթե 2018-ին հաջողվի իրագործել մեր ծրագրերը, ապա մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի աճ կունենանք:

«Այսօր արդեն իսկ սպառման աճ ենք արձանագրել, որը փաստում է՝ կարծես թե ճիշտ ուղղության վրա ենք։ Սպառումը բնութագրում է, թե ինչպիսին է մարդկանց կենսամակարդակը։ Մարդը սկսում է ավելի շատ սպառել, եթե տվյալ պահին նրա մոտ կա եկամուտների աճ և եթե ունի ակնկալիք, դրական սպասումներ ապագայի նկատմամբ»,- ասաց նախարարը։

Արամյանը նշեց, որ հանրային հատվածում պետք է կրճատել  այն աշխատատեղերը, որոնք անարդյունավետ սնվում են բյուջեից։ «Երբ գնում ենք օպտիմալացման, մեզ քննադատում են, որ աշխատատեղեր ենք վերանայում։ Բերեմ ֆինանսների նախարարության օրինակը, որտեղ մենք ոչ թե վերանայել ենք մարդկանց, այլ աշխատատեղը, թե տվյալ աշխատատեղը ինչ ավելացված արժեք է ստեղծում մարդկության համար և արդյո՞ք ադեկվատ է, որ տվյալ աշխատատեղը սնվի հարկատուներից»,- բացատրեց նա։

Արամյանը նաև ընդգծեց, որ խիստ վտանգավոր կլինի սոցիալական խնդիրներ լուծելու համար պահպանել ավելացված արժեք չստեղծող աշխատատեղը։

Ես ազգայնական եմ. Թրամփ
23 Հոկտեմբերի 2018, 11:54 Ես ազգայնական եմ. Թրամփ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica