close
Եղանակը Երևանում
18 Դեկտեմբերի 2017
-1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Դեկ 2017
USD1482.36
GBP1647.76
EUR1568.99
RUB18.19
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կուսակցություններին բյուջեից գումար կտրամադրվի

Տնտեսական

16 Նոյեմբերի 2017, 12:50
 Կուսակցություններին բյուջեից գումար կտրամադրվի

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացրած նախագիծը, ըստ որի` ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց կտրվի։

Ըստ նախագծի՝ կառավարության նման որոշումը պայմանավորված է 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած` Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու նպատակով ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրով ՀՀ ֆինանսների նախարարության մասով նախատեսված միջոցների II կիսամյակի գումարների ըստ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի 3 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների բաշխման ապահովմամբ:

Նախագծում նշված է, որ ՀՀ 2017 թվականի պետական բյուջեում «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրի գծով ճշտված գումարը կազմում է 100.9 մլն դրամ, որի դիմաց ս/թ հոկտեմբերի 24-ի դրությամբ ֆինանսավորումը կազմում է 42.1 մլն դրամ՝ ըստ 2012 թվականի Ազգային ժողովի ընտրություններում համամասնական ընտրակարգով 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ֆինանսավորման:

Նշված ծրագրի գծով II կիսամյակի չբաշխված մնացորդը կազմում է 58.8 մլն դրամ: Այդ գումարից Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կտրվի 30 միլիոն դրամ, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին՝ 17 միլիոն, «Ելք» կուսակցությունների դաշինքին՝ 4 միլիոն, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը՝ 4 միլիոն դրամ։ Ի դեպ, աջակցություն կստանա նաև խորհրդարան չանցած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ 2 միլիոն դրամ։

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում
16 Դեկտեմբերի 2017, 21:30 ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում
Դեկտեմբերի 20-ից՝ տեղումներ
16 Դեկտեմբերի 2017, 18:00 Դեկտեմբերի 20-ից՝ տեղումներ

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica