close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+18°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փարիզում ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվել է «ադրբեջանական լվացքատուն»-ը

Բլոգեր

16 Նոյեմբերի 2017, 11:00
 Փարիզում ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվել է «ադրբեջանական լվացքատուն»-ը

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի գործընկերներ, այս օրերին Փարիզում տեղի են ունեցել ԵԽԽՎ Իրավական և մարդու իրավունքների, Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովների, ինչպես նաև մոնիթորինգի հանձնաժողովի նիստերը։ Հակիրճ ներկայացնեմ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել հանձնաժողովների նիստերի ընթացքում։ Իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվեց հերթական նախաձեռնությունը, որը վերաբերում էր փողերի լվացմանը, այդ թվում` «ադրբեջանական լվացքատանը»։

Հատկանշական է, որ հենց Իրավական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այն կդառնա ինքնուրույն զեկույց։ Մոնիթորինգի հարցերի հանձնաժողովում ԵԽԽՎ համազեկուցողները բանավոր կարգով ներկայացրեցին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներն այս ժամանակահատվածում։ Հայաստանին վերաբերող զեկույցը կքննարկվի հաջորդ նստաշրջանների ընթացքում։ Քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել են երկու զեկույցներ, որոնք վերաբերում էին իսլամական պետության ֆինանսավորմանը, ինչպես նաև տարածաշրջանի վրա սիրիական ճգնաժամի ազդեցության հետևանքներին։ Բացի այդ հանձնաժողովում ամփոփվեցին նաև Ստրասբուրգում տեղի ունեցած «Արդյո՞ք պոպուլիզմը խնդիր է» թեմայով ֆորումի արդյունքները։

Հետաքրքրական է, որ տարբեր երկրների ներկայացուցիչներ այն կարծիքի էին, որ պոպուլիզմին նպաստող հանգամանք է նաև նոր և այլընտրանքային մեդիայում պատասխանատվության չկարգավորվածության հարցը։ Այս առումով, թերևս պատահական չէ, որ ԵԽԽՎ-ում առաջին անգամ մեդիա հարցերով հանձնաժողովի կողմից շրջանառվելու և ներկայացվելու է զեկույց, որը առաջարկելու է անդամ պետություններին կարգավորել ինտերնետում և էլեկտրոնային մեդիայում պատասխանատվության հարցերը։ Նախաձեռնության հեղինակն է Մեծ Բրիտանիայի պատվիրակությունից Լորդերի պալատի ներկայացուցիչը»։

ՍԱՊԾ-ն նոր ղեկավար ունի
22 Հունիսի 2018, 13:09 ՍԱՊԾ-ն նոր ղեկավար ունի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica