close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+4°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և հաշմանդամի սայլակ տրամադրելու նպատակով պայմանագրեր են կնքվել

Հասարակություն

14 Նոյեմբերի 2017, 21:21
 Պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և հաշմանդամի սայլակ տրամադրելու նպատակով պայմանագրեր են կնքվել

Ինչպես հաղորդում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և հաշմանդամի սայլակ տրամադրելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոյեմբերի 13-ի դրությամբ համապատասխան պայմանագրեր է կնքել 4 կազմակերպության հետ:

Լսողական սարք ստանալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել «Բարրի» (Հասցե՝ Բաղրամյան 53, Հեռ.՝ 010 26 99 50), «Կինդ-արտ» (Հասցե՝ Էրեբունի հիվանդանոց 6-րդ հարկ, Հեռ.՝ 091 40-42-61) և «Նոր որակ» (Հասցե՝ Խ. Դաշտենցի 2/1, Հեռ.՝ 099 11-60-99) ՍՊԸ-ներ:

Հաշմանդամի սայլակ ստանալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել «Բարրի» (Հասցե՝ Բաղրամյան 53, Հեռ.՝ 010 26 99 50), «Նոր որակ» (Հասցե՝ Խ. Դաշտենցի 2/1, Հեռ.՝ 099 11-60-99) ՍՊԸ-ներ և «Կամար» (Ծարավ Աղբյուրի 55ա, հեռ.՝ 091 43 24 82) ՓԲԸ:

Կազմակերպությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ` այստեղ:

Հիշեցնենք, որ վերը նշված կազմակերպություններից հաշմանդամի սայլակ կամ լսողական սարք ստանալու համար   անձը  կամ նրա օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող, խնամակալ կամ հոգաբարձու (այսուհետ` դիմող) պետք է ունենա պետական հավաստագիր:

Պետական հավաստագիր ստանալու համար առձեռն կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով անհրաժեշտ է դիմել նախարարություն կամ սոցիալական աջակցության տարածքային գործակալության մարմին (բաժին) կամ «Հանգրվան» ՊՈԱԿ` ներկայացնելով ՀՀ կառավարու­թյան 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N  1035-Ն որոշման N 1 հավելվածի 36-րդ և 37-րդ կետերով սահմանված փաստաթղթերը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica