close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2018
+8°
+18°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2018
USD1480.19
GBP1681.63
EUR1593.95
RUB17.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Երևան և Բաքու

Քաղաքական

14 Նոյեմբերի 2017, 20:16
 Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Երևան և Բաքու

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան և Բաքու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախարար Սերգեյ Լավրովը` Մոսկվայում Մավրիկիայի ԱԳ նախարար Լաչմինարայիդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Լրագրողի հարցին, թե ինչ օրակարգով է այցելելու Երևան և Բաքու, Սերգեյ Լավրովը պատասխանել է.

«Մենք չէինք հայտարարել այդ այցերի մասին, բայց այդտեղ որևէ գաղտնիք չկա: Իրականում հաջորդ շաբաթվա սկզբին պլանավորել եմ այցելել  Երևան և Բաքու: Այցը կապված է Հայաստան-Ռուսաստան, Ադրբեջան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակի հետ: Օրակարգը ներառելու է երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցեր այդ երկրներից յուրաքանչյուրի հետ: Օրակարգը հագեցած է և հարուստ: Կխոսենք տարածաշրջանային և միջազգային խնդիրների մասին: Կփորձենք հասկանալ` ուր ենք հասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում` Հայաստան-Ադրբեջան նախագահների միջև վերջին հանդիպումից հետո»:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica